ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Եվրոպայում անցկացվող զորավարժությունները՝ Ռուսաստանի հետ առճակատումից խուսափելու համար. WSJ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին ստեղծված «լարվածության» ֆոնին գործողությունների մի քանի տարբերակ է դիտարկում, այդ թվում՝ Եվրոպայում անցկացվող զորավարժությունների կրճատումը՝ խուսափելու համար Մոսկվայի հետ առճակատումից: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչներին:
Այդ տվյալների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը որպես հնարավոր գործողությունների տարբերակ դիտարկում է Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը, այդ թվում՝ ռազմական սարքավորումների մատակարարումների ծավալի մեծացումը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի: Այս տարբերակով նախատեսվում է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացում:
Գործողությունների մեկ այլ հնարավոր ծրագրով նախատեսվում է Մոսկվայի հետ առճակատման վտանգի նվազեցում, այդ թվում՝ Եվրոպայում ամերիկյան զորավարժությունների թվաքանակի կրճատում: Այս տարբերակը ենթադրում է նաև Կիևին ամերիկյան ռազմական օգնության մատակարարման դադարեցում: