Հնդկաստանում ընտրություններում հաղթել է մահացած մարդը
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Ջամուի շրջանում գտնվող Բիհար գյուղի տեղական խորհրդի ընտրություններում հաղթել է քաղաքական գործիչը, որը մահացել է քվեարկությունից երկու շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Տեղադրված տեղեկատվության համաձայն՝ միջադեպի մասին հայտնի է դարձել արարողության ժամանակ, երբ ընտրական հանձնաժողովի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հաղթողներին հանձնել են քվեարկության արդյունքների պաշտոնական վկայականներ։ Այդ պահին պարզվել է, որ Սոհան Մուրմուն բացակայում է։ Երբ կապ են հաստատել նրա հարազատների հետ, հայտնի է դարձել, որ հաղթողը մահացել է նոյեմբերի 6-ին՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ։
Ըստ մահացածի ընտանիքի անդամների՝ նրա վերջին ցանկությունը եղել է քվեարկությունը հաղթելը։ Այդ պատճառով նրանք իշխանություններին չեն հայտնել նրա մահվան մասին։
«Մեզ ոչ մի գյուղացի ոչինչ չէր ասել։ Ինչպես տեսնում եք, քվեարկել են նրա օգտին, որպեսզի հարգեն նրա վերջին ցանկությունը»,- ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։
Հստակեցվում է, որ ստեղծված իրավիճակը փակուղու մեջ է դրել տեղական իշխանություններին։ Ներկայումս նրանք դիմել են ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով։