Պերուում հայտնաբերվել է առնվազն 800 տարեկան մումիա
КУЛЬТУРАՓորձագետների խումբը հայտնաբերել է առնվազն 800 տարեկան մումիա Պերուի կենտրոնական ափում, հաղորդում է Reuters-ը:
Մումիայի մնացորդները պատկանել են մարդուն այն մշակույթից, որը զարգացել է հարավամերիկյան երկրի ափամերձ շրջանների եւ լեռների միջեւ: Հնագետ Փիթեր Վան Դելան Լունի խոսքով՝ մումիան, որի սեռը հայտնի չէ, հայտնաբերվել է Լիմայի շրջանում:
«Մումիայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ամբողջ մարմինը կապված էր պարաններով, իսկ դեմքը՝ ծածկված ձեռքերով, ինչը կլիներ տեղի հուղարկավորման ծիսակարգի մաս»,-ասել է Վան Դալեն Լունան Սան Մարկոսի պետական համալսարանից:
Մումիան հայտնաբերվել է Լիմա քաղաքի արվարձանում ստորգետնյա շինության ներսում: Հնագետի խոսքով՝ եղել են նվիրատվություններ, այդ թվում՝ խեցեղեն, բանջարեղենի մնացորդներ եւ աշխատանքի քարե գործիքներ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



