Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանը հետ է կանգնո՞ւմ սահմանազատման հարցում իր առաջ քաշած «նախապայմանից»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տարբեր վերլուծությունների ու քննարկումների տեղիք է տվել։ Սակայն յուրաքանչյուր կարևոր հանդիպման անդրադառնալիս չի կարելի անտեսել արարողակարգային նրբությունները։

Այս առումով շատ հետաքրքրական է, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահ Պուտինը նախևառաջ հանդիպում ունեցավ Ալիևի հետ, իսկ եռակողմ հանդիպումից հետո միայն առանձին հանդիպեց Փաշինյանի հետ, թեպետ ենթադրվում էր, որ Պուտինը կարող է երկու երկրների ղեկավարների հետ առանձին հանդիպումներ ունենալ եռակողմ ֆորմատով հանդիպումից առաջ կամ հետո։ Հիմա՝ բուն հանդիպումների մասին: Հետաքրքրական է, որ Սոչիի հանդիպումների ու երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ որևէ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին։

Արցախի մասին իր խոսքում թռուցիկ անդրադարձավ միայն Փաշինյանը, այն էլ՝ հակամարտության կարգավորման ձևակերպմամբ ու այն կոնտեքստում, որ այդ հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Միանշանակ Բաքվին ձեռնտու է, որ Արցախի թեման միջազգային քննարկման առարկա չդառնա, ու ժամանակի ընթացքում փորձեն կամաց-կամաց իրենց վերահսկողությունը հաստատել Արցախից մնացած տարածքների վրա։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է։ Ուստի և հայկական կողմը յուրաքանչյուր պատեհ առիթ ու հանդիպում պետք է օգտագործի Արցախի կարգավիճակի հարցը բարձրաձայնելու նպատակով, որի ամենակարևոր մեխերը պետք է լինեն Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի և անվտանգության երաշխիքները։

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը Արցախի հարցով մեծ միջազգային ճնշում զգա իր վրա, քանի որ արցախահայությունն այսօր բնաջնջվելու և տեղահան լինելու վտանգի առաջ է կանգնած, ուստի և հատուկ հոգածության ու պաշտպանության կարիք է զգում։ Պետք է հաշվի առնել, որ Արցախի բնակչության մի զգալի հատվածը հայտնվել է փախստականի կարգավիճակում, քանի որ Շուշին, Հադրութը և հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այլ տարածքներն այսօր բռնազավթված են Ադրբեջանի կողմից։

Բացի դրանից, Փաշինյանը կարող էր հանդիպման առիթն օգտագործել խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված վանդալիզմի, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման մասին։ Հայկական կողմի համար ամենանուրբ հարցերից մեկն էլ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժելու հանգամանքն է, որի արդյունքում Փաշինյանի ներկայացրած տվյալների համաձայն, 41 քկմ տարածք գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։ Սա, ըստ էության, նշանակում է նաև նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների խախտում, որովհետև փաստաթղթում արձանագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։

Փաստացի գործ ունենք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ, բայց Փաշինյանը որևէ խոսք անգամ չասաց սրանց մասին և միայն կցկտուր նշեց, թե ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում։ Բացի դրանից, երբ մայիսին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, Փաշինյանը հայտարարում էր, որ մինչև ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս չգան, սահմանազատման գործընթաց չի կարող սկսվել, քանի որ այն հայկական կողմի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է։ Սակայն նրա հայտարարություններից հետո հակառակորդի ուժերը ոչ միայն հետ չեն քաշվել, այլև խորացել են ՀՀ տարածքում։ Ու այսքանից հետո ստացվում է, որ Փաշինյանը հետ է կանգնո՞ւմ սահմանազատման հարցում իր առաջ քաշած նախապայմանից։

Այսինքն, ադրբեջանական զորքը մնում է Հայաստանի տարածքում, իսկ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը արդեն սահմանազատման վերաբերյալ թուղթ է ստորագրում, որը սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի նպատակով նախատեսում է առաջիկայում հատուկ հանձնաժողովի ստեղծում։ Շատ ուշագրավ պահ է նաև այն, որ Սոչիի հանդիպման ժամանակ Փաշինյանը հարկ չհամարեց անգամ նշել, որ հայկական կողմի համար միջանցքային տրամաբանությունն անընդունելի է, և Հայաստանը հանձնառու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն այն դեպքում, երբ Ադրբեջանն անհիմն պահանջներ չի ներկայացնի։

Բայց Փաշինյանի լռությունը թույլ է տալիս հակառակորդին զարգացնել միջանցքային տրամաբանությունը։ Դրա համար էլ Ալիևը Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովում հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում։ Եվ Ալիևի այս հայտարարությունը Փաշինյանի կողմից որևէ պարզաբանման կամ արձագանքի չի արժանանում։

Դե, Ալիևն էլ հո հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչ չէ՞, որ «քայլողներն» ամբողջ թիմով հարձակվեն նրա վրա: Հայկական կողմի համար շատ զգայուն և հումանիտար խնդիր է նաև գերիների խնդիրը, որի շուրջ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ընդունակ չէ ձևակերպել հայկական կողմի նախապայմանները։ Հունվարի 11-ին Փաշինյանը, անտեսելով գերիների հարցի չլուծված լինելու հանգամանքը, գնաց տարածաշրջանում տրանսպորտային ուղիների մասին ապաշրջափակման համաձայնության ստորագրմանը։ Նա նույնը կանի նաև երկրորդ անգամ՝ արդեն սահմանազատման հարցի շուրջ։ Մի քանի խոսք կասի, որ գերիների վերադարձի հարցը լուծված չէ, ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Ուստի պատահական չէ, որ շատերի կարծիքով, պատերազմից հետո շարունակվող այս գործընթացը Հայաստանի համար պարզապես կապիտուլյացիայի շարունակություն է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха