Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Պետությունը կարող է ելքեր գտնել, որ ո՛չ տնտեսվարողները, ո՛չ քաղաքացիները չհայտնվեն բարդ իրավիճակում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճը շարունակում է տեմպեր հավաքել, առաջին անհրաժեշտության ապրանքներն են դրա թիրախում: Մինչդեռ որևէ փոփոխություն չկա աշխատավարձերի, նպաստների ու թոշակների դեպքում: Փորձագետները նշում են՝ եթե փոփոխություն լիներ, աշխատավարձերն աճեին, քաղաքացին չէր զգա գնաճը: Առաջին անհրաժեշտության ապրանքներից բացի, կանխատեսվում է ջրի, գազի և էլէներգիայի սակագների բարձրացում: Ո՞ր պահին գնաճը դարձավ անվերահսկելի և ինչո՞ւ:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ պետք է հաշվի առնել, որ քաղաքական անկայունությունն իր բացասական ազդեցությունն է ունենում տարբեր հարցերի վրա, բացառություն չէ նաև գնաճը: «Իր ազդեցությունն ունեցավ նաև համավարակը: Պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. գնաճը համատարած երևույթ է, բնորոշ է ոչ միայն մեզ, այլ նաև մյուս երկրներին: Բոլոր տեղերում էլ այն կա, բայց, ի տարբերություն մեր երկրի, այնտեղ գնաճին զուգահեռ ավելանում են քաղաքացիների եկամուտները, բարձրանում թոշակները, նպաստներ են տրամադրվում անապահով խավին: Կարգավորումներ լինում են, իսկ մեզ մոտ նման բան երբեք տեղի չի ունենում: Մինչդեռ գնաճի պատճառով մեր երկրում աղքատության շեմն է բարձրանում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ հատկապես մտահոգիչ է, որ գնաճը չի շրջանցում առաջին անհրաժեշտության ապրանքները: «Աշխատանքի բերումով հատկապես ուշադիր եմ գների նկատմամբ և, խանութներ մտնելով, ինձ մոտ նշումներ եմ կատարում՝ պարենային ապրանքների գների պատկերն ավելի լավ հասկանալու համար: Օրինակ՝ օգոստոսից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում՝ երեք ամսվա միջակայքում, կաթնամթերքի պարագայում ամենաքիչը 10 տոկոսի գնաճ է եղել: Նույնը կարող ենք ասել շաքարավազի մասին, որը թանկացավ 5-ից 10 տոկոսի սահմանում, թանկացավ նաև այլուրը, իսկ սրանք պարենային կարևորագույն՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ են: Կաթնամթերքի թանկացումը պատճառաբանում են սեզոնի փոփոխությամբ, քանի որ ձմռանը կաթն ավելի թանկ գնով է մթերվում: Բայց նախորդ տարիներին նման թանկացում չեմ հիշում: Տարվա ընթացքում հնարավոր է արձանագրվեր 10 տոկոս թանկացում, բայց ոչ 2-3 ամսվա ընթացքում»,-նշում է մեր զրուցակիցը:

Նորություն չէ, որ եթե թանկանում է ալ յուրը, դրան գումարվում է նաև ինչ-որ ծառայության սակագնի բարձրացում, արդյունքում, օրինակ՝ հացը միանշանակ կթանկանա: «Գազի և էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա, քանի որ սա պատճառ կդառնա, որ ապրանքների գներն աճեն: Բենզինը ևս թանկացավ՝ հինգից ավելի տոկոսով: Արդյունքում գնաճը դառնում է շղթայական ռեակցիա, մի ապրանքի կամ ծառայության գնի բարձրացումը շղթայական գնաճի է հանգեցնում»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը:

Այս դեպքում արդյո՞ք պետությունը լրացուցիչ լծակների միջոցով չպետք է ճնշի հնարավոր գնաճը՝ արտոնություններ տալով տնտեսվարողներին: «Իհարկե, պետությունը հենց նրա համար է, որ ելքեր գտնի բարդ իրավիճակներից, օժանդակի տնտեսվարողներին, դա անելու համար տարբեր ճանապարհներ կան: Կարող են, օրինակ՝ ներկրողներին կամ էլ տնտեսվարող սուբյեկտներին հարկային կամ այլ տեսակի արտոնություններ տալ: Ի վերջո, պետություն է, ել քեր կարող է գտնել, որ մի կողմից՝ տնտեսվարողները չհայտնվեն բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ քաղաքացիները»,- ասում է մեր զրուցակիցը:

Տոնական օրերն էլ մյուս կողմից գնաճի առիթ են դառնում, անգամ այն ապրանքները, որոնք այդ տոնի հետ որևէ առնչություն չունեն, թանկանում են: Չիլինգարյանն ընդգծում է՝ գնաճից խուսափել չի հաջողվում: «Այլ երկրներում գները նվազում են կամ մնում նույնը, մեզ մոտ հակառակն է՝ բարձրանում են, հիմնականում՝ ցիտրուսային մրգերի, կանաչեղենի, ընդեղենի գները: Այս պարագայում գործ ունենք շուկայական մրցակցային հարաբերությունների հետ, ամեն տնտեսվարող ինքն է սահմանում իր ապրանքի գինը, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու ես բարձրացրել այս ապրանքի գինը: Իհարկե, հաճախ է լինում, երբ ապրանքը չի վաճառվում, վերջում արդեն փորձում են այն անգամ ինքնարժեքով վաճառել: Այստեղ տնտեսվարողն ինքը պետք է քաղաքացուն հասանելի գին սահմանի, արդյունքում և՛ իր ապրանքը կսպառվի, և՛ քաղաքացին կգնի այն, երկուսն էլ «կշահեն»»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%