Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 103 հազարով ավելին է եղել ժամանածների թվից: «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ այս պահին մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսքեր, ինչը շատ բնորոշ է Հայաստանին:

«Վերջին 30 տարիներին աշխատանքային միգրացիան մշտապես առկա է եղել մեր միգրացիոն հոսքերի մեջ՝ կազմելով հոսքերի մինչև 96 տոկոսը: Միևնույն ժամանակ՝ միայն 9 ամսվա տվյալները ամբողջությամբ չեն կարող արտահայտել միգրացիոն հոսքերը: Այդ տվյալների հիման վրա չենք կարող խոսել նաև արտագաղթի մասին: Առհասարակ, Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքերը տեղի են ունենում միշտ տարվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսի վերջին՝ նոյեմբեր-դեկտեմբերին, մենք ունենում ենք ժամանակավոր աշխատանքային միգրանտների վերադարձ: Միայն այդ վերադարձի թվերից հետո կարող ենք ասել՝ ունենք արտագաղթ, թե ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Տաթևիկ Բեժանյանը, անդրադառնալով երկրից մեկնածների վերոնշյալ թվին, հավելեց. «2020-ին մենք ունեցել ենք մեծ թվով վերադարձ՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսով: Վերադարձել են ոչ միայն նրանք, ովքեր 2020-ի սկզբին մեկնել էին, այլև նրանք, ովքեր 2020-ից առաջ էին մեկնել և առնվազն մի քանի տարի չէին վերադարձել ՀՀ: Նրանց թվում էին նաև երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, որոնք, covid-ով պայմանավորված, ստիպված էին վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր: Բացառապես նշվածի հաշվին էր, որ 2020-ին վերադարձողների թիվը գերազանցել էր մեկնողների թվին, ու միգրացիոն դրական սալդո ունեինք: Ու նույնիսկ պատերազմից հետո մարդիկ չէին կարող մեկնել, թեպետ ունեին այդ տրամադրվածությունը, որովհետև սահմաններն ուղղակի փակ էին և ՀՀ-ից մեկնել պարզապես հնարավոր չէր: Իսկ 2021-ի փետրվարից, երբ բացվեց առնվազն դեպի ՌԴ օդային սահմանը, բնական է, որ մենք covidով, պատերազմով պայմանավորված սոցիալտնտեսական, քաղաքական ճգնաժամի պայմաններում դեպի ՌԴ հոսք կունենայինք»:

Նա շեշտեց, որ մեր ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ մոտ 90 տոկոսը բաժին է հասնում ՌԴ-ին, իսկ աշխատանքային միգրացիոն հոսքերի մեջ այդ ցուցանիշն 96 տոկոս է: Անդրադառնալով արտագաղթի ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այժմ մեծ հետազոտություն է իրականացվում Սլավոնական համալսարանի կողմից, որի արդյունքներից հետո հստակ պատկեր կունենանք: Խոսելով տրամադրվածությունների մասին՝ փորձագետը շեշտեց, որ կարող է այդ մասին խոսել՝ ելնելով ՌԴ կամ այլ երկիր մեկնելու համար խորհրդատվության դիմած քաղաքացիների տված պատասխաններից. «Այդ պատասխաններից կարող եմ եզրակացնել, որ մեկնելու տրամադրվածություն կա:

Բայց քանի որ ՌԴ-ում հիմա միգրացիոն օրենսդրության փոփոխություններ են տեղի ունենում, շատերը դեռևս սպասում են՝ տեսնելու, թե փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան, որից հետո թերևս կորոշեն մեկնել կամ չմեկնել: Իրականում միայն երկրում ստեղծված իրավիճակը չէ, որ կարող է ազդեցություն ունենալ միգրացիոն հոսքերի վրա: Այդ գործոնը բավարար չէ: Օրինակ՝ մեր միգրացիոն հոսքերի վրա միշտ շատ ուղիղ ազդեցություն է ունեցել ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն: 2015-ից այդ փոփոխությունները դեպի խստացման են գնացել, ու դրանք շատ ուղղակի ազդեցություն են ունեցել միգրացիոն հոսքերի վրա, քանի որ եղել են մուտքի արգելքներ, արտաքսումներ և այլն: Նույնը վերաբերում է նաև մյուս երկրներին: Այսօր ԵՄ երկրները շատ խստացրել են իրենց վերաբերմունքը:

Օրինակ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից պարբերաբար հետ են ուղարկվում մեր հայրենակիցները: Այսինքն, խոսել այն մասին, որ ճանապարհների բացման դեպքում մեծ հոսք է լինելու, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև այլ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են գնալու: Անգամ չեն կարող դիմել ապաստանի համար, քանի որ կան երկրներ, որ ՀՀ քաղաքացիներից դիմում չեն ընդունում: Ամեն դեպքում, քաղաքացիները դեռևս կսպասեն: Մեկնելու տրամադրվածությունը բարձր կլինի, բայց շատ մեծ հոսք չեմ ակնկալում, որովհետև գնալու տեղ չունեն»: Դիտարկմանը՝ արտագաղթի մեծ հոսքը դեռևս կանխող արտաքին գործոններից բացի, ՀՀ-ում այդ ուղղությամբ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում: Համենայն դեպս, ես այդ քայլերը չեմ տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%