Արդա՞ր էր, արդյոք, ֆուտբոլային աշխարհի կայացրած որոշումը
СПОРТԱրսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեսսին հաղթեց «Ոսկե գնդակը» 7րդ անգամ:
Լավագու՞յնն էր արդյոք Մեսսին 2021թ-ին :
Իհարկե, ոչ:
Արդա՞ր էր Լևանդովսկու հանդեպ:
Իհարկե, ոչ:
Արդա՞ր էր, արդյոք, ֆուտբոլային աշխարհի կայացրած որոշումը:
Միանշանակ, այո:
Մեսսին արդեն 13 տարի փայլուն ֆուտբոլ է ցուցադրում՝ ի ցույց դնելով գերմարդկային որակներ:
Մեսսին մեկ անգամ չի նշել, որ պատրաստ է զիջել բոլոր մրցանակները հանուն տիտղոսի Արգենտինայի հավաքականի հետ:
Այսօր աշխարհը ընտրեց Մեսսիին՝ նրա հետ կիսելով նրա երազանքի իրականացումը՝ հաղթանակը Կոպա Ամերիկայում:
Ֆուտբոլային Աշխարհը իր շնորհակալությունը հայտնեց Մեսսիին 15 տարիների նվիրումի համար:
Իսկ մենք հայերս հաղթած զինվորականների տունն ենք մատնացույց անում՝ մոռանալով, որ նրանք համազգային հպարտություն էին մեզ պարգևել:
Մենք Սերժի ու Քոչարյանի «թալանն» էինք մատնացույց անում՝ մոռանալով նրանց կեցվածքը համաշխարհային ամբիոններում:
Իհարկե, այսօր բոլորը կխոսեն, թե ինչ անարդար էր Լևանդովսկուն մրցանակ չտալը, բայց պատմությունը Լեոյի դարաշրջանն է հիշելու:
Այո, շատերը խոսում էին, թե իբր արդարություն չկար, բայց սերունդները կանգուն ու Ազատ Արցախն էին վայելում:
Այո, 2018թ-ին շատերը մատնացույց էին անում, թե կոռուպցիա չկար, բայց սերունդներից Արցախն ու հայի ոգին գողացվեց:
Արդարությունը հարաբերական է ու խիստ տարբերվող կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածում»: