ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
МЕЖДУНАРОДНОЕՌուս խաղաղապահներն ապահովել են մոտ 150 ուխտավորի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները БТР-82А ժամանակակից զրահափոխադրիչներով ապահովում են ուխտավորների անվտանգ այցելությունն ու մասնակցությունն Ամարաս վանական համալիրում տեղի ունեցող եկեղեցական ծառայությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։