Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները
ОБЩЕСТВОՀարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։
Մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը:
Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



