Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եվս մեկ անգամ թիրախավորվում է զինվորականը». ի՞նչն է մեր երկրի համար ավելի առաջնահերթ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում մայիսի 12-ից գտնվող ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվել։ Այդ տեղեկությունը պաշտոնական հաստատում այդպես էլ չստացավ, ավելին՝ առաջ քաշվեց ինչ-որ «հովվի» պատմություն: Ընդհանրապես, կարևոր է հասկանալ, թե ադրբեջանական կողմը մայիսի 12- ից սկսած ի՞նչ խնդիր է փորձում լուծել։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թշնամական երկրի առաջին խնդիրն է զբաղեցնել հնարավորինս նպաստավոր բարձունքներ ստրատեգիական խնդիրներ լուծելու համար, և երկրորդ՝ գրանցված արդյունքները հարմար պահի դարձնել առևտրի առարկա։ Առաջիկայում, եղանակային վատ պայմաններով պայմանավորված, արդյո՞ք հնարավոր է հայկական զինուժի դիրքային փոփոխություն, թե՞ հերթական անգամ «չկրակելու» հրամանի կոնտեքստում մեր դիրքերը կմնան նույն տեղում։ Սա կարևոր է հատկապես նրանով, որ առաջիկայում սպասվող դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնելու համար առանցքային է մեկնարկային լավ դիրքերում լինելը։ Կա տեսակետ, որ, ամենայն հավանականությամբ, սահմանազատման աշխատանքները կսկսվեն գարնանը, մինչ այդ ի՞նչ քայլեր սպասել հայկական կողմից։ «Դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը լինելու է շատ երկար, նույնիսկ կարող է տևել տասնյակ տարիներ։

Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ տարիների ընթացքում ռազմական բնույթի սադրանքները թշնամու կողմից չեն պակասելու։ Տարբեր ուղղություններով, տարբեր մեթոդներով և տարբեր ձեռագրերով ադրբեջանական կողմը փորձելու է իրեն հարմար պահին խնդիր լուծել՝ օգտագործելով այդ պահին իր առջև դրված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ։ Այստեղ պետք է հասկանալ, թե հայկական կողմը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ի՞նչ խնդիրներ է դնելու իր առջև։ Զորամասի հրամանատարից մինչև առաջնագծում կանգնած զինվոր հստակ պետք է իմանա՝ իր առջև ի՞նչ խնդիր է դրված, անհրաժեշտության դեպքում ի՞նչ միջոցներով պետք է լուծել այդ խնդիրը, և որքա՞ն ժամանակ է պահանջվում այն կատարելու համար։ Առաջին հայացքից թվում է, թե հարցերը բավականին պարզունակ են, և նույնիսկ նման հարցերի առաջանալն արդեն իսկ տարօրինակ է, սակայն ստեղծված իրողություններում, ըստ իս, դրանք առավել քան ակտուալ և կարևոր են», - ասաց Մանգասարյանը։

Անդրադառնալով օրերս Սոչիում կայացած հանդիպումներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Սոչիում ստորագրված փասթաթղթում նորությունը այն էր, որ դելիմիտացիայի պրոցեսի մեկնարկի նախնական համաձայնություն կա կողմերի միջև: «Մնացածը 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի կետերի կատարման մասին համաձայնություններ են, ուստի չափազանց դժվար է հայանպաստ որակել այդ փաստաթուղթը։ Այդ հայտարարությունների մեջ միակ «հայանպաստ» կետն այն կարող է համարվել, որ զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ կանգնած են եղել, և ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք պետք է հետ վերադառնային, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ այդ կետերը խախտվել են և իրականություն չեն դարձել, ուստի այդքանից հետո որտե՞ղ է երաշխիքը, որ հիմա պետք է կատարվեն այդ կետերը»։

Ինչ վերաբերում է առաջ քաշվող «3+3» ֆորմատին, ապա Մանգասարյանը նշեց. «Ինչպես հայտնի է, այդ ֆորմատի շուրջ հստակ դեմ դիրքորուշում հայտնել է Վրաստանը, որը ֆորմատի մասնակիցներից Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ չունի։ Ընդհանուր առմամբ, հայկական կողմից էլ հստակ դիքորոշումներ չեն հնչում, ուստի այդ ֆորմատը, կարելի է ասել, դեռ սաղմնային փուլում է, և մեծ ակնկալիքներ ունենալը նրանից այս պահին իրատեսական չէ»։

Իշխանություններն անընդհատ խոսում են բանակում բարեփոխումների մասին, սակայն այս մեկ տարվա ընթացքում կոնկրետ ոչ մի քայլ չի արվել։ Նախօրեին ականատես եղանք, թե իշխանությունն ինչպես մերժեց Թագուհի Թովմասյանի նախաձեռնությունը:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարին հարցնում ենք՝ ինչպե՞ս կմեկնաբանեք նման գոծելաոճն ու անհեռատես քաղաքականությունը։

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի և կառավարության կողմից բացասական եզրակացություն տրվեց այն օրենքի նախագծին, որով պետք է զինծառայողներն արտահերթ օգտվեին քաղաքացիական բուժհաստատությունների ծառայություններից։ Գիտենք, որ առողջական խնդիրներ ունենալու դեպքում զինծառայողներն օգտվում են զինվորական հոսպիտալներից, սակայն շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տվյալ զինվորական հոսպիտալը, տարբեր խնդիրներով պայմանավորված, չի կարողանում անհրաժեշտ բուժում ապահովել և հիվանդին ուղեգիր է տալիս, որպեսզի բուժումը շարունակի քաղաքացիական հիվանդանոցում։ Առաջարկվող նախագծում ասվում էր, որ նման դեպքերում այդ զինծառայողների բուժումը պետք է կազմակերպել արտահերթ։ Իշխանության ներկայացուցիչների կողմից բերված հակափաստարկները հիմնականում վերաբերում էին նրան, որ հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, երբ զինծառայողի կողքին հերթում կանգնածը կյանքին վնասող լուրջ խնդիրներ ունենա, ուստի, ըստ իրենց, անարդար է նման օրենք ընդունելը։

Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ունեմ, որ այս կերպ ևս մեկ անգամ թիրախավորվում է զինվորականը, որովհետև, երբ իշխանության ներկայացուցիչները հարցին մոտենում են այն կանխավարկածով, թե հնարավոր է՝ այս կամ այն զինվորականի կողքին հերթում կանգնած ինչ-որ մեկը մահվան շեմին լինի, և այդ դեպքում տվյալ զինվորականն իր տեղը չզիջի այդ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին, ապա այդ մոտեցումն ուղղակի և անուղղակի ոչ միայն տվյալ զինվորականին, այլև, ընդհանրապես, այդ ինստիտուտը մարդկային իր բոլոր հատկություններով հանդերձ, արժեզրկում է։ Զրույցի վերջում անդրադարձանք Նիկոլ Փաշինյանի արդարացումներին, թե դիրքերում ինժեներական անբավարար աշխատանքները կապված են նաև այն հանգամանքի հետ, որ Հայաստանում շինարարական գործունեություն ծավալած ընկերությունները գերծանրաբեռնված են աշխատում:

«Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ երկրի բոլոր տրակտորները և այլ տեխնիկաները զօր ու գիշեր աշխատում են ողջ հանրապետությունով մեկ, ապա այդ դեպքում ևս տրամաբանական հարց է առաջանում. ո՞րն է մեր երկրի համար ավելի առաջնահերթ՝ Սոթք-Խոզնավար դիրքերում ինժեներական ենթակառուցվածքների ստեղծո՞ւմը, Տաթև-Կապան այլընտրանքային նոր ավտոճանապա՞րհը, թե՞, պայմանական վերցրած, Էջմիածնի կամ Աբովյանի շենքերի բակերում կատարվող շին աշխատանքները՝ հիմնականում ասֆալտի տեսքով, որտեղ բավական մեծ թվաքանակով տեխնիկա է աշխատում, այնինչ դրանք շատ արդյունավետ են դիրքերում համապատասխան ինժեներական աշխատանքներ կատարելու համար»,- ասաց Վ.Մանգասարյանը։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию