Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ պիտի լինեն. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը ուշադրության է արժանի նաև այն կոնտեքստում, որ այդ հանդիպումից առաջ ակտիվորեն քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Իսկ նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած հերթական ագրեսիան անմիջականորեն այս թեմայի հետ էր կապված։ Սոչիում եռակողմ բանակցությունների ավարտին հետևած հայտարարության ժամանակ Վլադիմիր Պուտինը, խոսելով ապաշրջափակման մասին, օգտագործեց «տրանսպորտային միջանցքներ» արտահայտությունը։

Հասկանալի է, որ սրանով ՌԴ նախագահը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը» նկատի ուներ, այլ բոլոր հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Երեք ղեկավարների հանդիպման պաշտոնական մասից էլ երևում է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, նույնիսկ որևէ անդրադարձ չկար նաև համատեղ հայտարարության մեջ։ Սակայն ուշագրավ է, որ Սոչիի հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը նշում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում, ավելին՝ իր գործընկերներին հրավիրում է օգտվել այդ տրանսպորտային ուղուց։ Հասկանալի է, որ հայտարարելով, թե այդ տրանսպորտային ենթակառուցվածքը դառնալու է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը՝ Ալիևն առաջին հերթին նկատի ունի դրա միջոցով թյուրքական աշխարհը կապելու մասին, որի շուրջ ինքը պարբերաբար ակնարկում է, իսկ Էրդողանն արդեն զարգացնում է այդ թեման պանթուրքական և նեոօսմանական նկրտումների շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու Ալիևի հայտարարությունը շատ հետաքրքրական է, քանի որ եռակողմ հանդիպումից առաջ իր ասուլիսում Փաշինյանը նշում էր, թե Ադրբեջանը սպառնում է, ասում է՝ «չտաք միջանցք, ուժով ենք բացելու»։ Թերևս դրանով էր պայմանավորված, որ Ալիևն այս ընթացքում պարբերաբար հոխորտում էր, հայտարարում, թե իրենց համբերությունը սահմաններ ունի, ապա անցնում սադրանքների գործելակերպին՝ կազմակերպելով հերթական ներխուժումը ՀՀ տարածք։ Հիմա ի՞նչ պատահեց, որ Ալիևն այս անգամ ոչ թե ուժով միջանցք բացելու մասին է հայտարարում, այլ այնպես է խոսում, կարծես թե այն շուտով իրականություն է դառնալու։

Հենց այստեղ է, որ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Մյուս կողմից էլ՝ հակառակորդի կողմից հնչող հայտարարություններն ուշադրության չէին արժանանա, եթե պատերազմից սկսած իշխանությունները չթաքցնեին ողջ իրականությունը։ Խնդիրն այն է, որ ողջ պատերազմի ընթացքում իշխանական քարոզչամեքենան «Հաղթելու ենք» լոզունգների ներքո մոլորեցնում էր հանրությանը, կեղծ լուրեր էին տարածում, թե հայկական ուժերը ազատագրել են Գետաշենը և հայկական այլ տարածքներ՝ այն դեպքում, երբ Արցախը տարածքային կորուստներ ուներ։ Իսկ երբ հակառակորդը տեսանյութեր էր տարածում Արցախի այս կամ այն բնակավայրը բռնազավթելու մասին, իշխանական քարոզիչները հայտարարում էին, թե դրանք մոնտաժված տեսանյութեր են։ Եվ, ի վերջո, հանրությունը ստիպված հակառակորդից էր տեղեկանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ու այս գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Օրինակ՝ եթե Էրդողանը չհայտարարեր, որ Փաշինյանը Վրաստանի միջնորդությամբ իրենից հանդիպում է խնդրել, մեր հասարակությունը այդ մասին չէր էլ տեղեկանա։

Ժամանակին էլ իշխանական պատգամավորները պնդում էին, թե Սյունիքն անվտանգ է, սակայն տեսանք, թե արդյունքում ինչքանով էր անվտանգ, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի տարածք ու խորացան։ Եվ հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն գործընթացը տեղի չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահով։ Ճիշտ է, հիմա էլ իշխանությունները հայտարարում են, թե միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չեն քննարկում և չեն քննարկելու, օրակարգում միջանցքի հարց չկա, սակայն տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունների հայտարարություններն արդեն վաղուց որևէ վստահություն չեն ներշնչում։ Եվ բացառված չէ, որ ինչ-որ պահի պարզվի, որ մեր իշխանությունները ՀՀ ինքնիշխանության հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմին ինչ-ինչ երաշխիքներ են տվել։

Ուստի անհրաժեշտ է, որ իշխանություններն անընդհատ հանրության և քաղաքական ուժերի հզոր ճնշման տակ լինեն, որպեսզի դրա ազդեցության ներքո չկարողանան Հայաստանի դիրքերը զիջել ու իրենց իշխանությունը պահելու նպատակով հասարակության մեջքի հետևում համաձայնության գալ հակառակորդի հետ։ Մանավանդ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թուրքական կողմն իր քայլերով ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն իրենց ձեռնտու է։ Դրանով էր պայմանավորված, որ երբ զինվորականները և գլխավոր շտաբը Փաշինյանի հրաժարականն էին պահանջում, Թուրքիան անմիջապես մի քանի պաշտոնական խողովակներով դատապարտեց այն։ Այդ ե՞րբ էր Թուրքիային ՀՀ ներքաղաքական կյանքը հետաքրքրել, որ ամենաբարձր մակարդակով անդրադարձան այդ թեմային...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа