Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հեղափոխությունները գալիս, ջնջում, վերացնում են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաճախ ենք քննարկում երկրում տիրող իրավիճակը քաղաքականության տեսանկյունից, մինչդեռ երբեմն անտեսում ենք հասարակության դերն ու կարևորությունը: Թիրախում հայտնվում են նաև մարդիկ, որոնք տարակարծիք են, այլ պատկերացումներ ունեն, բայց եթե ցանկանում ենք փոփոխություններ, ապա դրանք պետք է սկսել հասարակությունից, նույն քաղաքական գործիչներն ու անհատները հանրույթի հետ աշխատելու կարիք ունեն: Եթե այսօր աղետալի վիճակում ենք նաև սեփական ընտրության հետևանքով, ապա ի՞նչ է արվում հետագայում նման սցենարը բացառելու համար: Գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանն ընդգծում է՝ այնպիսի տեղում ենք ապրում, որ այլևս սխալվելու իրավունք չունենք:

«Յուրաքանչյուր սխալ մեզ համար նշանակում է և՛ արտագաղթ, և՛ հուսալքություն, և՛ ծնելիության անկում, և՛ տնտեսական անկում, և՛ ընդհանրապես բարոյական անկում: Պետք է կարողանանք ոչ միայն այս խայտառակ իրավիճակից դուրս գալ, այլ այնպիսի մի համակարգ ստեղծել, որի դեպքում առողջացում է սկսվում, և դա պետք է լինի պերմանենտ: Սա վերաբերում է մեր հասարակությանը, մարդկանց և պետական մեխանիզմներին: Պետք է շատ լուրջ պետական ռեֆորմներ կատարենք, որովհետև «դեմոկրատիան» չի աշխատում մեր տարածաշրջանում: Մեր հարևանները ոչ դեմոկրատ ժողովուրդներ են, ավտորիտար, երբեմն կրոնական հիմքով, երբեմն առանց, բայց չես կարող գայլերի մեջ բարության քարոզ կարդալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանյանը: Շեշտում է՝ ամենակարևորը հասարակության բուժումն է:

«Պետք է գիտակցենք, որ երեսուն տարվա մեջ դաստիարակել ենք մի քաղաքացու, որը չցանկացավ տեր լինել իր ժողովրդի հաղթանակներին, ընտրեց սովորական կոմֆորտը, դրամը, իր լավ ապրելու երազանքը: Մարդիկ մեղավոր էլ չեն: Նրանք երեսուն տարվա մեջ այնպիսի պայմաններում էին ապրել, որ ստիպված ուզում էին մի քիչ ավելի հանգիստ ապրել: Եթե մարդկանց տեսանկյունից նայենք, «հեղափոխությունը» նրանց ցանկությունների, իղձերի պոռթկումն էր, նրանք ուզում էին, որ մի բան փոխվի: Իրենք մեղավոր չեն, որ մի հիմարի մեկը եկավ ու ամեն ինչ փչացրեց: Չնայած, որպես կանոն, բոլոր հեղափոխությունները դրանով են ավարտվում: 1917 թ.-ին հեղափոխություն եղավ, Խորհրդային Միությունը միայն 60-ականներին սկսեց իր էլիտային գալ, Պարսկաստանում 40 տարի առաջ հեղափոխություն է եղել, այնտեղ նոր սկսում են էլիտային գալ:

Հեղափոխությունները գալիս, ջնջում, վերացնում են ամեն ինչ, ու տասնամյակներ են պետք, որ մարդիկ ոտքի կանգնեն: Բայց բազմատարր ազգ ենք՝ տարբեր մտածողությամբ, տարբեր հոգեբանությամբ: Սփյուռք, Հայաստան, Արցախ, Հայաստանի յուրաքանչյուր շրջան խոսում է մի խոսվածքով, իսկ բարբառային մտածողությունն իր մեջ ենթադրում է նաև հոգեբանություն: Իմունիտետ ունենք և ճիշտ քայլեր կատարելու դեպքում կկարողանայինք նաև արդյունք ունենալ: Այստեղ պետք է մտավորական, մշակութային վերնախավի ակտիվություն: Պետք է կարողանանք այդ մարդկանց մեկ ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի ստանդարտների շուրջ աշխատանք կատարվի, Հայաստան-Սփյուռք մի ընդհանուր օրակարգ լինի, պետք է կարողանանք հայ ազգի պարադիգման տալ, որպեսզի ունենանք նաև անվտանգության երաշխավորություն: Սա շատ կարևոր բան է»,-ասում է հրապարակախոսը:

Հավելում է՝ աշխատանքի բերումով արտերկրում գտնվելով՝ այժմ հանդիպում է մարդկանց, խոսում նրանց հետ, շատերը վակուումի մեջ են, աչքերի մեջ ոչինչ չկա, հավատ չունեն, բաժանված են մասերի: «Շատերն ասում են՝ մեզ համար մեկ է, թող հանկարծ նախկինները չգան, թող Ալենի համար մեքենա գնեն, նրանք էլ են քշել մեքենա: Սովորական մարդն այս կատեգորիաներով է մտածում, նրա համար քաղաքական որոշումը, ձայն տալը ինչ-որ տեղ նաև վրեժխնդրության ակտ է, այդ ձևով տարիների կուտակված իր ցասումն է արտահայտում: Սա պետք է հասկանանք, մեր մարդիկ են, պետք է սիրով վերաբերվենք իրենց: Ցավոք, նրանց որոշումից է կախված պետության այսպիսին լինելը, բայց պետք է հասկանալ, որ նրանց բալիկներն են սահմանում կանգնում, նրանք քաղաքացիներ են: Փեշերից քարերը պետք է թափենք, եթե տարբեր կարծիքներ ունենք, ամեն դեպքում պետք է փորձենք իրար հասկանալ:

Պետք է նաև Սփյուռքում կենտրոններ ստեղծվեն, որոնք այդ լույսը կճառագեն: Շատ կարևոր է ազգայինի ֆակտորը: Միայն ազգայինին վերադարձի դեպքում կկարողանաս ունենալ քո իմունիտետը համաշխարհային բարոյական անկումի դեմ: Աշխարհը շատ արագ է փոխվում, այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ չենք կարողանում հասցնել այդ փոփոխություններին, որովհետև անընդհատ տարված ենք պատերազմով, թշնամիներով և այլնով: Պետք է կարողանանք Սփյուռքը միավորել: Պետք է քաղաքական դպրոց ստեղծենք, արտաքին քաղաքական դպրոց էլ չունենք, չեմ տեսնում մեր դեսպանների աշխատանքը: Կան ուժեր, օրինակ՝ Հայ դատի գրասենյակը, բայց դրանք էլ աջակցություն չեն ստանում, հակառակը՝ անընդհատ թիրախում են: Նոր լիդերներ պետք է առաջ գան, որոնք պետք է միայն միավորման մասին խոսեն: Նրանք, ովքեր կխոսեն միավորելու, ընդհանուր հայտարար գծելու մասին, կկարողանան ժողովրդին այս վիճակից հանել»,-եզրափակում է Դավիթ Վանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества