Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առկա խնդիրներից է կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ապահովագրությունն աստիճանաբար ներմուծվում է կյանքի բոլոր ոլորտներ՝ գույքի, առողջության, գյուղատնտեսության ապահովագրություն և այլն:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ Հայաստանում ապահովագրությունը բուռն զարգացում ապրեց 2011 թ.-ից հետո: «Հայաստանում գործում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքը, որը կարգավորում է շուկան: Վերահսկումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Ֆիզիկական անձ հաճախորդների շահերը պաշտպանելու համար 2009 թ.-ին ստեղծվել է Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, որի ծառայություններն անվճար են քաղաքացիների համար, ինչպես նաև՝ դատարանը: Օրենքը և նշված կառույցներն ապահովում են ապահովագրական շուկայի կայունությունը, ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Ընդգծում է՝ Հայաստանում ապահովագրական շուկայի կայացման որոշակի մակարդակն ու զարգացման միտումները հաշվի առնելով կարելի է ասել, որ այն դեռևս չի դասվում զարգացած ապահովագրական շուկաների շարքին: «Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է ՀՀ ապահովագրական համակարգում որոշակի խնդիրներով և թերություններով: Շուկայում առկա խնդիրներից են ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի անկատարությունը, ապահովագրական ընկերությունների ռիսկերի կառավարման գործընթացի ոչ լիարժեք պատկերացման և հիմնական ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմների բացակայությունը: Այս խնդիրների լուծումը կբերի ապահովագրական ընկերությունների գործունեության կարգավորման, ապահովագրական ընկերությունների ծառայությունների ընդլայնման, ավելի շատ հաճախորդների ներգրավման հնարավորության և վստահության: Հետևապես որպեսզի ապահովագրական շուկան լիարժեք զարգանա և կայունանա, պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ, պետք է ունենալ համապատասխան պետական կարգավորման համակարգ՝ վերահսկողության առաջադեմ, գործուն և արդյունավետ մեխանիզմների ներդրումով, որը հավասարակշռված մոտեցում կցուցաբերի ապահովագրողների վճարունակության ապահովման, արդարացի մրցակցության պայմանների ստեղծման և սպառողների շահերի պաշտպանության գծով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ապահովագրության ամենատարածված տեսակները ներկայումս առողջության ու մեքենայի ապահովագրությունն է: «Տեսեք՝ մեքենայի ապահովադիրն ապահովագրող ընկերության հետ ունենալով ԱՊՊԱ պայմանագիր, ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ազատվում է երրորդ անձին պատճառված վնասների հատուցման պարտավորությունից: Սակայն չունենալով ապահովագրության պայմանագիր, քաղաքացու ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի հետևանքով առաջացած նյութական կորուստները (որոնք երբեմն կարող են լինել բավականին մեծ չափերի) ստիպված եք լինելու հատուցել ինքներդ: Առողջության ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող բուժզննման ֆինանսական ծախսերը: Կա նաև գույքային ապահովագրություն, որը նախատեսում է հատուցում ապահովագրված գույքին հասցված վնասների և կորուստների դեպքում (ինչպես, օրինակ` հրդեհի, փոթորիկի, երկրաշարժի և այլ ռիսկերի դեպքում)»,-հավելում է ՀԿ-ի իրավաբանը:

Ասում է՝ ապահովագրական հատուցման հետ կապված երբեմն հարցեր են առաջանում: «Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կամ բյուրոյի կողմից տուժողին օրենքով կամ ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Անկախ նրանից, թե որքան են կազմում ավտովթարի հետևանքով տուժողին պատճառված անձնական և գույքային բնույթի վնասները, տուժողին հատուցում կարող է տրվել ոչ ավել, քան ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարը։ Եթե տուժողին պատճառված փաստացի վնասի չափը գերազանցում է ապահովագրական գումարը, ապա եղած տարբերությունը տուժողին վճարում է վնաս պատճառող կողմը։ Եթե վնասներ են կրել մեկից ավելի անձինք, ու այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված ապահովագրական գումարը, ապա տուժողներից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են նրանց պատճառված անձնական կամ գույքային վնասների չափերին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան ապահովագրական գումարի չափը»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը՝ հիշեցնելով, որ կան նաև չհատուցվող վնասներ, ինչպես, օրինակ՝ հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող անձանց պատճառված անձնական և գույքային վնասները, եթե այդ անձինք տեղյակ են եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքով, ֆորս մաժորի հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը, ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասը, բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասը և այլն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию