ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու առաջին դեպքը
ОБЩЕСТВОՀարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդը դարձել է ԱՄՆ-ում առաջինը, ով վարակվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով, նա պատվաստված է և ծանր ախտանիշներ չունի, ասել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ճանապարհորդը վերադարձել է Հարավային Աֆրիկայից նոյեմբերի 22-ին, նա դրական թեստ է տվել նոյեմբերի 29-ին: Նա ինքնամեկուսացվել է, բոլոր սերտ շփվածները թեստի բացասական պատասխան են տվել: Նա լիովին պատվաստված է, թեթև ախտանիշներ ունի», - ասել է Ֆաուչին Սպիտակ տան ճեպազրույցում:
Ֆաուչին հաստատել է, որ ԱՄՆ-ում նոր շտամով վարակվելու առաջին դեպքը հայտնաբերվել է Կալիֆոռնիայում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



