Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ
СПОРТTransfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։
Ցուցակի առաջատարի դիրքը պահպանել է «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, ում արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Երկրորդը «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին է, ով իր տրանսֆերային արժեքում կորցրել է 500 հազար եվրո (1,8 միլիոն եվրո):
Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են պաշտպան Նուրալի Ալիպը («Կայրաթ») և «Տոբոլի» հարձակվող Իգոր Սերգեևը (1,7-ական միլիոն եվրո)։
Ըստ թարմացված ցուցանիշների՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այս պահին կազմում է 900 հազար եվրո։
Ղազախստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները․
Տիգրան Բարսեղյան․ «Աստանա» – 2,5 մլն եվրո
Կամո Հովհաննիսյան․ «Կայրաթ» – 900 հազար եվրո
Սոլոմոն Ուդո․ «Աթիրաու» – 350 հազար եվրո
Գեղամ Ղադիմյան․ «Կայսար» – 250 հազար եվրո
Արտակ Դաշյան․ «Աթիրաու» – 200 հազար եվրո
Արամ Հայրապետյան․ «Աթիրաու» – 100 հազար եվրո