Պեկինը հավակնում է հարավկորեական ջրերին
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը պահանջում է, որպեսզի Հարավային Կորեան Պեկինին հանձնի Դեղին ծովում իր տարածքային ջրերի զգալի մասը, գրում է The Telegraph-ը:
Բանակցություններն այս հարցով սկսվել են դեկտեմբերի 22-ին, Սեուլում: Նշվում է, որ չինացի զինվորականներն արդեն վերահսկողություն են հաստատել Հարավկորեական ծովի որոշ խութերում՝ չնայած Վիետնամի եւ Ֆիլիպինների բողոքներին:
Բացի այդ, Չինաստանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում Ճապոնիայի նկատմամբ, որի հետ կապված աճում է Սենկակու կղզու շուրջ ջրերում չինական ներխուժումների թիվըմ, հաղորդում է Gazeta-ն:
Վերլուծաբանների կարծիքով, Չինաստանը ներկայումս փորձում է մեծացնել իր ռազմական հզորությունը եւ ընդլայնել ծովային սահմանները: Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Պեկինի եւ Սեուլի միջեւ սերտ տնտեսական ու դիվանագիտական կապեր են հաստատվել, բայց հարավկորեական ջրերում վերահսկողություն հաստատելու ցանկացած փորձ կարող է կտրուկ սառեցնել այդ երկրների հարաբերությունները:



