Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ի քայլերի մասին Մոսկվայի կողմից Ուկրաինա «ներխուժման» դեպքում
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցին, հայտարարել է, որ Կիևն ընդգրկված չէ դաշինքի կազմում, ինչը նշանակում է, որ «անվտանգության նույնպիսի երաշխիքներ չունի, ինչպես իր անդամները, որոնք պարտավոր են պաշտպանել միամյանց, եթե հարձակում տեղի ունենա նրանցից մեկի նկատմամբ»:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Ստոլտենբերգը միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու հնարավորություն ունի:
Կիևն ու արևմտյան երկրները վերջերս պարբերաբար մտահոգություն են հայտնում Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում ռուսական զորքերի տեղակայման առնչությամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



