16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
ОБЩЕСТВО«Ծանր հիվանդության հետևանքով երկար մաքառումներից հետո երեկ՝ դեկտեմբերի 1-ին հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի (Ջեբրայիլ) պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը։
Մարիետան 11 տարեկան էր, երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։
Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։
Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց...
Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։
Լույսերի մեջ մնաս Արցախի լուսե դուստր Մարիետա...»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



