Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա. Արմեն Աշոտյան
БЛОГՏանջալից ու երկար 40 օր, որոնցում քեզ գտնելը հեշտ էր՝ դեռեւս թարմ հիշողությունների, իրականությունը մերժելու, չամոքվող ցավի ապրեցնող ծալքերի, հանցավոր վստահության եւ անսահման քրիստոնեական հավատքի աղոթքների մեջ։
Դժվար է հետո՝ ապրել ոչերկրային հանդիպման հույսով, մեծ ընտանիքի կենցաղում քո գոյության անառկելի ապացույցներով, քո ֆիզիկական ներկայության մաշվող թարմությամբ, քեզանով եւ առանց քեզ։
Օր, ժամ ու վայր եմ փնտրում բարձրաձայն ողբալու համար քո բացակայայությունը։ Արտոնություն, որ, ավաղ, չունեմ։
Խոնարհվում եմ եւ շնորկակալ եմ։ Սիրում եմ եւ արժանի չեմ քեզ՝ մեծամիտս եւ նվաստս, անկատարս եւ կախյալս, նվիրվածս եւ հանրայինս….
Աստված քեզ ու բոլոր ննջեցյալ ծնողների հոգիներին փրկություն տա։
Ցավդ տանեմ։ Մահդ տանեմ։ Կյանքիդ մեռնեմ…

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



