«Բախտավոր լինեք», «Տարոսը բոլորին». Հարսանիք՝ Բաղրամյան պողոտայում
ОБЩЕСТВОԲաղրամյան պողոտայում հարսանիք է. հարս ու փեսային շարժման մասնակիցները դիմավորեցին ծափերով: «Համ-բույր, համ-բույր» վանկարկումներով նրանք ստիպեցին զույգին համբուրվել: Հարսը աղջիկների կողմ շպրտեց ծաղկեփունջը, որոշվեց, թե ով է հաջորդը:
Ցուցարարները զույգի՝ Կարինեի և Դավիթի, հետևից բղավում էին. «Բախտավոր լինեք»: Նորապսակները արձագանքում էին՝ «Տարոսը բոլորին»:
Թե ինչու որոշեցին հարսանիքի մի մասն այստեղ անցկացնել, զույգը պատասխանեց. «Որովհետև մենք էլ հայ ենք և ազգի մի մասնիկն ենք»:
Ցուցարարներից մեկը մոտեցավ, զույգին համբուրեց, շնորհավորեց. «Չմոռանաք, որ Բաղրամյանում պսակվեցիք»:
Հարս ու փեսայի գլխին նաև կոնֆետներ նետեցին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



