Բայդենը խստացրել է կանոնները ճանապարհորդների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առավել կոշտ կանոններ է սահմանել ԱՄՆ ժամանող ճանապարհորդների համար, քանի որ երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման մի քանի դեպք է հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Բայդենը հայտարարել է, որ իր ծրագիրը «մեկուսացում և լոքդաուն չի ներառում» և չի ընդլայնում պատվաստման պահանջները:
Հինգշաբթի հայտարարված կանոնների համաձայն՝ բոլոր արտասահմանցի ճանապարհորդները կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն ԱՄՆ մեկնելուց 24 ժամ առաջ՝ անկախ պատվաստման կարգավիճակից: Օդանավերում, գնացքներում և ավտոբուսներում դիմակ կրելու պարտադիր ռեժիմը կերկարաձգվի մինչև մարտ:
Աֆրիկյան երկրներից տարածվող հիմնամանրէով վարակման դեպքեր են գրանցվել Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում, Նյու Յորքում և Հավայիում: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ վարակման դեպքերում թեթև ախտանշաններ են նկատվում:
Կորոնավիրուսի այս տեսակն արդեն հայտնաբերվել է մոտ 30 երկրում: