Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան
БЛОГ«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը որևէ կոնկրետ լուծում չէր ամրագրում, քանի որ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կոնկրետ «զգայուն» և «ցավոտ» լուծումների մասին փաստաթղթի տակ չպետք է լիներ Փաշինյանի ստորագրությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հայտարարւթյունը մշակել և հրապարակել փոխվարչապետների մակարդակով՝ Մոսկվայում այս օրերին ընթացող հանդիպման արդյունքներով: Իսկ գործընթացին միջազգային լեգիտիմություն պետք է հաղորդեն ԵԱՀԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում արձանագրվող «դրվատանքի» և «քաջալերման» մասին հայտարարությունները:
Այստեղ կարևոր է արձանագրել, որ այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:
Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա ՄԻԱԿ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Հ.Գ. Բաց է մնում մեկ կարևոր հարց. հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքներն ու դրանց ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվությունը, ինչի՞ համար է ստանձնել Նիկոլի հերթական «մատաղացու գառի» կարգավիճակը:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



