Սխալ խնամելու արդյունքում, կվնասվեն ձեր վարսերը (լուսանկարներ)
ЛАЙФՄազերը խնամելն անհրաժեշտություն է, քանի որ առողջ մազերը գեղեցկության առաջին գրավականն են, գրում է womenssecrets.me-ն։
Տարատեսակ կոսմետիկ միջոցներով խնամքն այնքան էլ օգտակար չէ, քանի որ մազերը հաճախ վնասվում են, ու անհնար է անմիջապես վերականգնել։
Հին սանրի օգտագործում

Սանրը, ինչպես ատամի խոզանակը, խորհուրդ է տրվում փոխել ամեն կես տարին մեկ անգամ, քանի որ ժամանակի ընթացքում սանրի վրա հավաքվում են բակտերիաներ և սնկային հիվանդությունների հարուցիչներ։ Դրանք կարող են վնասել մազերը։ Խորհուրդ է տրվում նաև ամեն սանրվելուց հետո հեռացնել մազերը սանրից և այն լվանալ օճառաջրով։
Կիպ կապած մազեր

Շատ կիպ կապած մազերն ուժեղ ճնշում են գործադրում մազարմատներին և թուլացնում դրանք։ Կիպ կապած «պոչը» խախտում է արյան շրջանառությունը, որի հետևանքով առաջանում է մազաթափություն։
Չափից ավելի խնամք

Շատերը կարծում են, որ որքան շատ խնամքի միջոցներ օգտագործեն, այնքան իրենց մազերն ավելի առողջ կլինեն։ Իրականում չափից ավելի խնամքը ճիշտ հակառակ էֆեկտն է տալիս և վնասում է մազերը։
Մազերի «արդուկում» և ֆեն

Ջերմային ցանկացած ներգործություն մազերի վրա որոշ չափով վնասում է դրանց ամրությանը, քանի որ այն «այրում» է օգտակար բնական յուղերը և շերտերը որոնցով պատված է մազը։ Եթե հաճախակի ֆենեք կամ «արդուկեք» ձեր մազերը, ապա դրանք կդառնան ավելի փխրուն և բարակ։
Սանրելու սխալ ուղղություն

Մազերը սխալ ձևով սանրելու դեպքում դրանք կարող են վնասվել և դառնալ ավելի դյուրաբեկ։ Եթե երկար մազեր ունեք, ապա աշխատեք դրանք չսանրել ծայրից ծայր՝ այլ մաս-մաս։
Թաց մազերի հետ սխալ խնամք

Երբ մազերը թաց են դրանք ավելի ծանր են և խոցելի են դառնում վնասվածքների համար։ Եթե ինտենսիվորեն դրանք չորացնեք սրբիչով, ապա կվնասվեն։ Ոչ մի դեպքում թաց մազերը չի կարելի սանրել։
Միաժամանակ մի քանի միջոցների օգտագործում

Եթե օգտագործում եք խնամքի և ձևավորման միջոցներ, ապա օգտագործեք դրանք առանձին-առանձին՝ տարբեր ժամանակահատվածներում։ Եթե խնամող և վերականգնող միջոցն օգտագործելուց հետո անմիջապես ֆենեք կամ լաք փչեք, ապա խնամքի միջոցն արդյունք չի տա։
1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
3
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»



