Սակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Cumhuriyet թերթին։
Հեռակառավարվող ռումբը հայտնաբերվել է հանրահավաքի անվտանգությունը ապահովող ոստիկաններից մեկի մեքենայի տակ։ Ինչպես պարզաբանել է թերթը, պայթուցիկ սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» եւ ոչնչացվել է Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։
Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արեւելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք էր ժամանել շաբաթ օրը՝ իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալու համար։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



