Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Նագալենդ նահանգում, դեկտեմբերի 4-ի երեկոյան զինվորականները սպանել են առնվազն 14 խաղաղ բնակչի եւ մեկ անվտանգության աշխատակցի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Զինվորականները, աշխատավորների խմբին սխալմամբ դրել են գրոհայինների տեղ եւ հրազենային կրակ բացել նրանց վրա։ Դեպքի հետեւանքով՝ ավելի քան 10 քաղաքացիական անձ ստացել է հրազենային վիրավորում։ Նահանգի ղեկավարի հայտարարության համաձայն, այս աննախադեպ ողբերգությունը տեղի է ունեցել, քանի որ հետախուզական ծառայությունը սխալ տեղեկություններ է հաղորդել զինվորականներին։
Նշենք, որ հնդկական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Նագալենդի բնակիչները հաճախ են մեղադրում զինվորականներին մարդկանց անարդարացի հետապնդելու եւ անտեղի ուժ կիրառելու մեջ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



