Վրաստանը քարացել է՝ վարչապետի հրաժարականի սպասումով
МЕЖДУНАРОДНОЕԱյսօր առավոտից վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անհայտ աղբյուրներ, տեղեկատվություն են տարածել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի սպասվող հրաժարականի մասին:
Կառավարության մամուլի ծառայությունից այս տեղեկատվությունը չեն հաստատել, ինչը բոլորովին չի նշանակում, որ այն անհիմն է: Ընդ որում, խորհրդարանի անդամ Գեորգի Վոլսկին հաստատել է, որ վարչապետի հնարավոր հրաժարակաինի շուրջ քննարկումներ են ընթանում:
«Այդ հարցը քննարկվում է, բայց մենք չպետք է հապշտապ հայտարարություններ անել»,-նշել է նա:
Միաժամանակ, այլ պատգամավորներ, օրինակ, Զվիադ Ձիձիգուրին, հերքում են այդ տեղեկատվությունը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Կոալիցիայի խորհուրդը նման տեղեկատվություն չունի: Եկեք դադարեցնենք խոսակցություններ տարածել եւ գործով զբաղվենք»,-ասել է նա:
Ենթադրվում է, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա Վրաստանի ՆԳ նախարար, «Իվանիշվիլիի մարդ» համարվող Գեորգի Կվիրիկաշվիլին:



