ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հիմնական հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին։
Չբավարարվեց նաև հայկական կողմի` Բաքվի «ռազմական ավարի պուրակը» փակելու և Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները հետաքննելու խնդրանքը։
Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողացել այս հարցերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը միայն որոշում է կայացրել, որ Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։
Սպասվում է, որ այսօր դատարանը կհրապարակի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



