Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Չհասկացա էլ՝ ինչպես նիհարեցի 40 կիլոգրամ. լուսանկարներ

ФОТО

Wnews.am-ը գրում է.

Վերջին 30 տարում  առավել հայտնի անորքեսիա հիվանդությունն օրեցօր ավելի է տարածվում։Երիտասարդ աղջիկները, տարվելով նիհար մոդելների լուսանկարներով, սկսում են նմանվել նրանց`չգիտակցելով, թե ինչ վտանգի առջեւ են կանգնում։

Ի՞նչ է անորեքսիան, ինչի՞ց է այն առաջանում եւ ինչո՞վ է վտանգավոր։
Անորեքսիան համարվում է սննդի ընդունման խախտման հետ կապված հիվանդություն։
Այս հիվանդության դեպքում նկատվում է քաշի նվազեցման պաթոլոգիական ցանկություն, որն ուղեկցվում է ճարպակալման հանդեպ ուժեղ վախով։

Հիվանդի մոտ նկատվում է սեփական քաշի ավելացման  վախ։
Սովորաբար անորեքսիայով տառապող հիվանդները քաշի նվազեցման են հասնում երկու ճանապարհով.

Սննդի սահմանափակում. սննդի սահմանափակումն ընթանում է դաժան դիետաների միջոցով, օրեցօր ընդունվող սննդի չափը նվազեցվում է եւ սկսում է ֆիզիկական մարզանքների չարաշահումը։
Օրգանիզմի մաքրում. այն ընթանում է տարբեր մեթոդներով. հոգնաներով, արհեստական փսխման եւ այլն։

Անորեքսիայի առաջացման պատճառները

Գոյություն չունի անորեքսիայի առաջացման մեկ պատճառ։ Սովորաբար ազդեցություն են ունենում միանգամից  երեք գործոններ` բիոլոգիական, հոգեբանական (ազդեցություն են ունենում ընտանիքն ու ներքին կոնֆլիկտները), սոցիալական (միջավայրի ազդեցություն,  ընդօրինակում)։

Անորեքսիայով հիվանդի հետ աշխատանքում միշտ հաշվի են առնվում այդ երեք գործոնները։

Որքա՞ն հաճախ է հանդիպում այդ հիվանդությունը

Զարգացած երկրներում անորեքսիայով տառապում է հիմնականում 12-ից 24 տարիքային խմբի աղջիկների 100-ից 2-ը։
Ընդունված է անորեքսիան համարել կանացի հիվանդություն, որը դրսեւորվում է հասունացման տարիքում։ Տոկոսային առումով կարելի է նկատել, որ հիվանդների 90%-ը հանդիսանում են 12-24 տարեկան աղջիկներ, իսկ մնացած 10%-ը`առավել հասուն տարիքի կանայք։

Անորեքսիայի նախանշանները
Գիրության մշտական զգացողություն, հատկապես մարմնի որոշակի հատվածում։ Հիվանդը հրաժարվում է ընդունել, որ չափազանց նիհար է:

Սննդի ընդունման մեթոդները. հիմնականում կանգնած վիճակում, սնունդն ընդունում են մանր կտորներով։

Քնի խանգարում
Հասարակությունից մեկուսացում
Քաշի ավելացման հետ կապված խուճապ
Բացի այդ, որպես հիվանդության հետեւանք, առաջանում են դաշտանային ցիկլի խախտումներ, առիթմիա, թուլության մշտական զգացողություն, մկանային սպազմաներ, ինչպես նաեւ նյարդայնություն, անարդարացված զայրույթ, մյուսների հանդեպ վիրավորանք։
Ինչպես բուժել անորեքսիան
Հիվանդության բուժման համար անհրաժեշտ է դիմել բուժող բժշկին, որպեսզի նա էլ ուղղորդի հոգեբուժի մոտ, որպեսզի հստակ մշակեք հիվանդության բուժման պլանը։

Անորեքսիայի դեպքում պարտադիր է հոգեբանական աջակցությունը ինչպես ընտանիքի, այնպես էլ շրջապատի կողմից։

1417889868_anoreksiya2

ан

анорексия

Ներկայացնում ենք անորեքսիայով հիվանդ 23-ամյա Նոնայի  պատմությունը։

Իմ հասակը 167 սմ է, քաշս 45 կգ.։
Ես երբեք չէի ցանկանում նիհարել։ Չնայած դրան  հիվանդանոցում հայտնվեցի դաշտանային ցիկլի խախտմամբ, իսկ օրգանիզմի ներքին ճարպերի պաշարը դադարեց մյուս օրգաններս տեղում պահել։

Ինչպես դա տեղի ունեցավ։ Ես սիրում եմ ինքս ինձ վերահսկել։ Այդ ժամանակ ընդամենը քսան տարեկան էի, իմ կյանքում ամեն ինչ սխալ հունով էր ընթանում եւ միակ բանը, որը կարողանում էի վերահսկել, սեփական քաշս էր։

Երկու տարի շարունակ ինձ թույլ էի տալիս օրական ընդունել սննդի մի տեսակ։ Կար մի շրջան, երբ  ուտում էի բացառապես խտացրած կաթ, հետո խնձոր, ավելի ուշ միայն կեֆիր։ Ես երկաթե կամք ունեմ, ինձ մոտ չէր առաջանում քաղցի զգացողություն։
Ես հեշտությամբ նիհարեցի 40 կգ-ով եւ այն էլ շատ պատահական։ Հետո սկսեցի վերահսկել քաշս, սակայն արդեն վախենում էի գիրանալ։

Իմ կյանքում ամեն բան կարգավորվեց այնպես, ինչպես խախտվել էր։ Հիվանդության դեմ պայքարում ինձ սկսեց օգնել ընկերս։ Հենց նա է հետեւում իմ սննդակարգին։ Մինչ օրս էլ ես ինձ գեր եմ թվում, սակայն երբ նայում եմ լուսանկարներիս, գիտակցում եմ, որ սխալ եմ։
Մինչ օրս ինձ դուր են գալիս նիհար մոդելները, սակայն այժմ նիհար մոդելների փոխարեն հիանում եմ օրինակ Քիմ Քարդաշյանի գեղեցկությամբ եւ հասկանում, որ կանացի գեղեցկության հանդեպ ընկալումներն այլ են։ Վերջ անիմաստ դիետաներին, ընդամենը պետք է հաճախակի մարզվել։

 

1186646624_extreme_anorexia_1

2184ae8c86cae4d7041f148c386372f6_XL

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%