Հայաստանը COVID-19 շատ բարձր ռիսկային երկրների գոտուց տեղափոխվում է բարձր ռիսկային գոտի
ОБЩЕСТВОՆիդերլանդների առողջապահության նախարարության նոր որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել համավարակով պայմանավորված Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդելու ընթացակարգում, տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Համաձայն նոր որոշման՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը Նիդերլանդների ԱԳՆ «ճամփորդական խորհուրդներ» բաժնում նարնջագույն գոտուց կտեղափոխվի դեղին գոտու երկրների ցանկ։
Հայաստանից Նիդերլանդներ ճամփորդողները կազատվեն պարտադիր ինքնամեկուսացման պահանջից, պատվաստման վկայականը կամ Covid-19 ՊՇՌ բացասական թեստի արդյունքը բավարար կլինի երկիր մուտք գործելու համար։
Նոր որոշման մասին ամբողջական տեղեկատվությունը ստորև ներկայացվող հղումով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



