Ռեալն առաջին ակումբն է, որը 1000 գոլ է խփել ՉԼ-ում
СПОРТՄադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (2-0) խփեց իր 1000-րդ գոլը մրցաշարում՝ չհաշված ընտրական փուլերը։
Հոբելյանական գնդակը խփեց կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մադրիդյան ակումբը պատմության մեջ առաջինն է, որը հատել է 1000 գոլի շեմը Չեմպիոնների գավաթում/լիգայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 455 խաղում խփել է 1000 գոլ։
Միջին հաշվով Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփում է 2,2 գոլ, ինչը ամենաբարձրն է բոլոր այն ակումբների շրջանում, որոնք Չեմպիոնների լիգայում առնվազն 50 հանդիպում են անցկացրել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



