Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն ունեցող թեմայով առաջին անգամ այս ֆորմատով հրապարակային խոսք եմ հնչեցնում. Հռիփսիմե Ստամբուլյան
БЛОГՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն ունեցող թեմայով առաջին անգամ այս ֆորմատով հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար Հայաստանի քաղաքական ղեկավարությանը դադարեցնել այն էժանագին շոուն, որն ամեն անգամ բեմադրում են իրենց ևս մեկ անգամ ծիծաղի առարկա դարձնելու համար։
Քիչ առաջ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանն ապօրինաբար ինձ դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, այն բանից հետո, երբ ես արձագանքեցի վերջինիս՝ ԱԺ-ում երաժշտական ընդմիջում ունենալու ցինիկագույն ռեպլիկին:
Եվ սա այն դեպքում, երբ արձագանքս միտված էր ԱԺ բակում հավաքված գերիների հարազատների խնդրին անդրադառնալուն, այլ ոչ թե էժանագին շոուներ բեմադրելուն:
Ցավոք, մեր երկիրը կառավարում են մարդիկ, ովքեր ապրում են իմիտացիոն իրականության մեջ՝ բայց անգամ դրա կլինիկական ամենաբարդ պատկերի դեպքում իրականությունից կտրվածությունն ունի սահման․ և դա այն կետն է, երբ նրա ընկալումը կոնֆլիկտի մեջ է մտնում մեղսունակության հետ։
Ցավոք, Հայաստանը հիմա ապրում է ժամանակներում, երբ ամեն օր երկիրը գտնվում է մեղսունակության հետ բախման մեջ, իսկ գերիների ծնողները՝ սպասմամբ, որ մի օր իրենց տան ճրագը նորից վառվելու է:
Ողջախոհություն և իրականության ընկալման ունակություն եմ մաղթում է «երաժշտասեր իշխանականներին»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



