Ֆիլիպ Կիրկորովը պատմել է տոհմական անեծքի մասին
ЛАЙФՌուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հաջորդ տարի կնշի 55-ամյակը։ Նա արդեն սկսել է պատրաստվել հոբելյանին։ «7days» պարբերականին տված հարցազրույցում արտիստը պատմել է տոհմական անեծքի մասին։
«Ծնողներս խնդիրներ ունեին, որոշակի տոհմական նզովք կար հորս տոհմի վրա։ Ես Կիրկորովներից միակն եմ (իսկ նրանք շատ են՝ եղբայր, քույր, հարազատներ), որ շարունակել եմ մեր տոհմը։ Եթե ես չծնվեի, Կիրկորովների տոհմը կվերանար»,- ասել է Ֆիլիպը, որը մեծացնում է որդուն՝ Մարտինին եւ դստերը՝ Ալլա-Վիկտորյային, ով նշել է առաջին հոբեյանը՝ 10-ամյակը։
«Ստացվում է՝ հաջորդը լինելու էր մորս հոբելյանը. ապրիլին նա նշում է 85-ամյակը։ Դրան հաջորդում է իմը, ապրիլի 30-ին՝ 55 տարեկան։ Հետո հորս հոբելյանն է՝ հունիսի 2-ին՝ 90 տարեկան։ Նույն ամսին՝ հունիսի 29-ին, Մարտինը 10 տարեկան կդառնա։ Սակայն Ալլա-Վիկտորյան այս հոբելայնական սեզոնում առաջինն է»,- ասել է Կիրկորովը:
Կիրկորովը նշել է, որ երեխաների պատճառով փոխել է նույնիսկ վարքագիծը հանրության շրջանում, որպեսզի երեխաները հետագայում իր մասին տհաճ բաներ չկարդան։