Ողբերգական ավտովթար . Mercedes-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ. կա զոհ
ОБЩЕСТВОԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Սյունիք գյուղի սկզբամասում Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ մակնիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Կապան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



