Բայդենը կառավարությանը պարտավորեցրել է մինչև 2050 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, որը երկրի դաշնային կառավարությանը պարտավորեցնում է մինչև 2050 թվականը հասնելու ջերմոցային գազերի արտանետումների զոյական մակարդակի: Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ըստ որում՝ դաշնային կառավարությունը պետք է ածխաթթվական գազի արտանետումները մինչև 2030 թվականը կրճատի 65 տոկոսով: Փաստաթղթում ասված է, որ իշխանությունները պետք է սկսեն մինչև 2027 թվականը ձեռք բերել էլեկտրամոբիլներ փոքր բեռնամբարձության փոխադրամիջոցների թվում և մինչև 2035 թվականն անցնեն միայն էլեկտրամոբիլների գնումների: Կառավարությունը նաև պետք է բարձրացնի դաշնային շենքերի էներգաարդյունավետության մակարդակը:
Ընդամենն ԱՄՆ-ի կառավարությանն են պատկանում շուրջ 600 հազար մեքենա և 300 հազար շենք: Տարեկան 650 միլիարդ դոլարը, որն ուղղորդվում է պետական գնումների, պետք է օգտագործվի ջերմոցային գազերի արտանետումների զրոյական մակարդի հասնելուն անցնելու համար, նշել են Սպիտակ տանը: Այդ միջոցները կծախսվեն նաև երկրի էներգահամակարգում էկոլոգիապես մաքուր էլեկտրաԷներգիայի ծավալի մեծացման նպատակով: Ինչպես սպասում են ամերիկացի շատ մեկնաբաններ, հանրապետականները խիստ կքննադատեն այդ հրամանագիրը: Անցյալ ամսին նախագահը հաստատել է ենթակառուցվածքի զարգացման ծրագիրը, որը ներառում է 7,5 միլիարդ դոլար էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ազգային ցանցի ստեղծման համար: