Նկատվում է ԱՄՆ ռազմական ավիացիոն թռիչքների աճ Ռուսաստանի սահմանների մոտ․ ՌԴ ԳՇ պետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ռազմական ավիացիան սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել Ռուսաստանի արևելյան սահմանների անմիջական մերձակայքում՝ փորձելով հասնել հրթիռների կիրառման գիծ, հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Վերջերս նկատվում է ԱՄՆ ռազմական ավիացիոն թռիչքների թվի զգալի աճ անմիջապես Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ: Այդ միջոցառումների ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը նաև փորձում են թևավոր հրթիռների կիրառման գիծ հասնել»,- ասել է Գերասիմովը։ Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում ռուսական հակաօդային պաշտպանությունը «ժամանակին հայտնաբերում է նման թիրախները և միջոցներ է ձեռնարկում միջադեպերը կանխելու համար»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի արևելյան սահմանի մոտ ԱՄՆ ռազմավարական ավիացիայի գործունեությունը «վտանգ է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի համար», ինչը ռուս-չինական համակարգումը դարձնում է «կայունացնող գործոն համաշխարհային հարցերում»։