Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱԺ-ում գեներացված է շատ մեծ ծավալի ատելություն

ПОЛИТИКА

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արդեն հրապարակել է իր որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ։ Այս թեմայով Past.am կայքը զրուցել է փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։ Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի որոշման մասին փաստաբանն ասաց․ «Անկեղծ ասած` հրապարակած որոշմանը ծանոթ չեմ, միայն տեղյակ եմ, որ եղել է որոշում, բայց մանրամասներին զբաղվածության պատճառով չեմ հասցրել ծանոթանալ»։

Անդրադառնալով ռազմագերիների մասով կայացած որոշմանը՝ փաստաբանն ասաց․ «Ռազմագերիների մասին այդ որոշումը ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ մի քայլով առաջ գնացինք, բայց լավ չի այն, որ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը չի բավարարվել։ Այն պահանջը, որ գերիներին պետք է բարելավված պայմաններ ապահովել բավարարվել է, բայց եթե ես չեմ սխալվում մենք այսօր Եվրոպական դատարանում էլ ունենք մի շարք գործեր, որոնցով կիրառվել են որոշակի ապահովման միջոցներ, և այդ պայմանները արդեն իսկ որոշվել էր։ Եթե ՄԱԿ-ի դատարանի որոշումով պայմանները էլ ավելի լավը կդառնա լավ կլինի, բայց մեծ հաշվով դա խնդրի լուծում չի»։

Խոսելով ԱԺ-ում վերջին օրերի լարված միջադեպերի և Ալեն Սիմոնյանի հայտնի տեսանյութի մասին՝ Սերգեյ Ամիրխանյանն ասաց․ «Այն, ինչ կատարվեց վերջին մի քանի օրերին մեր ԱԺ-ում միանշանակ շատ վատ կարծիքի ենք, թե ինչի է վերածվել մեր ԱԺ-ն ընդհանուր մտքի առումով, քաղաքական առումով, իրավական առումով, քաղաքական մտքի գրեթե իսպառ բացակայության առումով։ ԱԺ-ում արդեն իսկ գեներացված է շատ մեծ ծավալի ատելություն, պատեհ, անպատեհ, ինչ-որ մեկի ցուցումով ժամանակ առ ժամանակ սրում են իրավիճակը, և առաջանում են նման խուլիգանական դրսևորումներ։ Եթե դիտարկենք հրապարակված տեսանյութերը, ապա կտեսնենք, որ գործ ունենք բազմաթիվ անձանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքների, ծեծկռտուքի և միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հետ, և այս ամենը իրականում շատ վատ է։ Ես համոզված եմ, որ մեր բնակչությունը այս կառավարությանը չի ընտրել նման պահվածք դրսևորելու համար, և զարմանում եմ, թե այսքանից հետո ոնց են մարդիկ ընտրել ներկայիս կառավարությանը ինչպես նաև օրվա ընդդիմությանը։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտնի տեսագրությանը կարող եմ ասել, որ ԱԺ նախագահի կողմից նման կարծիք հնչեցնելը ես լավ չեմ գնահատում, անկախ նրանից, թե ես անձամբ ինչ կարծիք ունեմ գերիների մասով։ Իրականում գերի ընկնելը տարբեր հանգամանքներում կարող է դրսևորվել, բոլոր դեպքերում պետք է քննություն իրականացվի և հասկացվի, թե այս անձինք ինչ պայմաններում են գերի ընկել և արդյոք այդ անձանց մեղքը գերի ընկնելու մեջ եղե՞լ է, թե՞ ոչ։ Բոլոր դեպքերում իշխանության նման բարձր պաշտոն ունեցող անձինք նման հայտարարություն անելու իրավունք չունեն, եթե դեռևս հայտնի չեն գերի ընկնելու համապատասխան պատճառները, հանգամանքները, թե ինչ պայմաններում են գերի ընկել։ Եվ այդ պայմաններում այդ մարդկանց համարել դասալիքներ, պատասխանատվության ենթարկել, քրեական գործեր հարուցել կարծում եմ, որ դա ԱԺ նախագահի իրավասությանը չպատկանող հարց է։ Ինչ վերաբերում է գերի ընկնելու հանգամանքին, ապա բնականաբար անկախ ամեն ինչից կարծում եմ, որ մեծ նշանակություն ունի և մեծ դերակատարում պետք է ունենային նաև իշխանությունները, բանակի կառավարման համատեքստում, որպեսզի նման դեպքերը իսպառ բացառեին։ Այսինքն բանակում պետք է ստեղծվեր համապատասխանաբար և՛ բարոյահոգեբանական մթնոլորտ, և՛ համապատասխան դաստիարակություն, իհարկե, այստեղ խնդիրը ավելի գլոբալ է, և այդ դաստիարակություն ասվածը, իմ կարծիքով, սկսել է այլ ուղղությամբ գնալ, ինչպես իրենց տներում, այդպես և դպրոցներում, հետագայում նաև հասարակությունում, և երբ որ վերադարձած գերիներին համապատասխան գնահատական չի տրվում ինչպես իրավական այնպես էլ բարոյական, և նաև բոլորին հասարակության մեջ դիտարկում են, որպես հերոս, գուցե նրանց մի մասը իրականում հերոսություն են արել և հերոս են, բայց բոլոր դեպքերում, երբ որ առանց հանգամանքները պարզելու հերոսացնում են բոլոր այն հերոսների նման ովքեր իսկապես հերոսաբար զոհվել կամ մարտնչել են, այդ ամենը, ինչպես նաև բանակում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, ռազմական պատրաստվածությունը, ընտանիքում և հասարակության մեջ ստացած դաստիարակությունը հանգեցնում են այն ամենին ինչ ունենք այսօր»։

Սոնա Գիշյան

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян