ԶԼՄ-ները պարզել են՝ ինչով է զբաղվել Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալու առաջին օրը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, չնայած թոշակի անցնելուց հետո քունն առնելու ցանկությանը, պաշտոնից հեռանալու առաջին իսկ օրը առավոտյան 08:20-ին դուրս է եկել տնից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Bild պարբերականը:
Հաղորդվում է, որ Մերկելը հինգշաբթի դուրս է եկել իր բեռլինյան բնակարանից և ուղևորվել է իր նոր գրասենյակ: Ի դեպ, ճանապարհին խցանումներ են եղել: Ավելի ուշ Մերկելը գնումների է գնացել սուպերմարկետ: Խանութում նախկին կանցլերի կողքին նկատել են թիկնապահին, սակայն սայլակը ինքն է տարել:
Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնավարման ավարտից հետո մտադիր է «մի լավ քնել»:
Հիշեցնենք, որ կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Կանցլերի պաշտոնը Մերկելը զբաղեցրել է 2005 թվականից ի վեր:![]()
.jpg?1639140723870)
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



