Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Իշխանությունները ստում են, ինչը փաստում են նաև միջազգային՝ անգամ պետական շրջանակները». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում ամփոփել ենք ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոսել իշխանության վարկանիշի, ինչպես նաև նախորդ շաբաթ արված մի շարք հայտարարություններից բխող իրողությունների մասին: Դիտարկելով ՏԻՄ ընտրություններն ու նաև հաջորդած զարգացումները՝ քաղաքագետը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունն իսկապես լրջագույն խնդիր ունի:

«Կարելի է ասել, որ բոլոր տեղերում դիմադրություն ստացան, խոսքը հատկապես խոշոր համայնքների մասին է: Կարող ենք արձանագրել, որ հասարակության մեջ, ընդհանուր առմամբ, իսկապես խոր դժգոհություն կա այս իշխանության նկատմամբ: Մեծ հաշվով, հասարակությունն արդեն հասկացել է, որ այս իշխանությունից որևէ սպասում չունի: Պարզապես ուզում է հասկանալ, թե ի՞նչ այլընտրանքային օրակարգ կա, որով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել այս վիճակից: Եթե հասարակության մեջ անցած խորհրդարանական ընտրություններին ինչոր սպասումներ կային, ապա հիմա մարդիկ տեսնում են, որ այդ «ապագայի» ու «խաղաղության» սպասումներն այսօր գրեթե ամենօրյա զինված բախումների են վերածվել, ինչի հետևանքով կրկին զոհեր ենք ունենում: Բացի այդ, հասկանում են, որ ոչ մի հեռանկար չկա, էլ չեմ խոսում սոցիալական խնդիրների, տնտեսական հեռանկարների մասին: Այսպիսի իշխանության պարագայում որևէ մեկը չի մտածում ներդրումների մասին»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, հաշվի առնելով տրամադրությունների այս կտրուկ ու արագ փոփոխումը, այս իշխանությունը գործնականում չի կարող խոսել ժողովրդի ստացած վստահության քվեի մասին. «Սակայն իրենք ամեն դեպքում, խոսում ու խոսելու են այդ մասին, որովհետև այլ տարբերակ չունեն: Կարելի է ասել, որ իրենց միակ լեգիտիմությունն անցած ԱԺ ընտրությունների արդյունքներն են, և այս տեսանկյունից ֆորմալ իմաստով խոսելու են այդ մասին: Իսկ իրականում բոլորն են հասկանում, որ այս իշխանությունը որևէ լուրջ հեռանկար չի կարող ներկայացնել հասարակության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված այն հայտարարությանը, թե «2016 թվականին էլ հայտնի էր, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու որևէ հնարավորություն չկա»:

Ըստ քաղաքագետի, նման հայտարարություններից կարող ենք փաստել հետևյալը. «Կարծում եմ՝ այս իշխանությունը միշտ էլ փորձել է ցույց տալ, թե մինչև իրենց արդեն իսկ առկա է եղել մի փաստաթուղթ, որտեղ ոչ մի հեռանկար չկար Արցախի համար: Բայց իրենք ուղղակի ստում են, ինչը փաստում են ոչ միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այլև միջազգային՝ անգամ պետական շրջանակները: Այս համատեքստում որպես օրինակ բերեմ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունը, որտեղ ուղղակիորեն ու արդեն ստիպված խոսեցին այն մասին, թե ինչ են առաջարկել 2019 թվականին. հայկական զորքերը դուրս են բերվում 5 շրջաններից, իսկ Լաչինի և Քարվաճառի հարցը լուծվում է զուգահեռ՝ ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեից հետո: Այսինքն, խոսքը փուլային երեք կետը մեկ փաթեթի մեջ ընկալելու մասին է: Մասնավորապես, եթե երկու կողմերը համաձայն են, ապա հայկական կողմը միանգամից հանձնում է 5 տարածքները, որից հետո ԼՂ-ում անցկացվում է հանրաքվե, որից հետո էլ հայկական կողմը դուրս է գալիս Քարվաճառից ու Լաչինից, բացառությամբ Լաչինի միջանցքից, որի լայնությունը դեռ պետք է ճշտվեր»:

Այս համատեքստում նա շեշտեց հայկական կողմի՝ «ԼՂ անկախությունը՝ տարածքների դիմաց» դիրքորոշման մասին. «2007 թվականից սկսած՝ Մադրիդյան սկզբունքներից հետո փաստացի հայկական կողմն առաջ էր տանում հենց այդ դիրքորոշումը: Իհարկե, հասարակությունում միշտ եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ ոչ մի հող էլ չպետք է տանք, ինչը ևս հասկանալի է եղել, բայց մենք գործ ունեինք ավելի հավասարակշռված, ավելի օբյեկտիվ ու բալանսավորված իրողությունների հետ: Իսկ ի՞նչ արեց այս իշխանությունը. կատարեց քաղաքական, նաև բարոյական ինքնասպանություն: Որպեսզի ցույց տային, որ նախորդներից ավելի լավն են, փորձեցին կոշտացնել իրենց դիրքորոշումը՝ մտածելով, որ արդյունքում կարող են ավելի բարենպաստ պայման ստանալ: Անկեղծ հավատում էին, որ «թավշյա ու ժողովրդավարական» հեղափոխության արդյունքում մեծ հեղինակություն ունեն Արևմուտքում, որն իրենց փայփայելու է: Հույս ունեին պատմության մեջ որպես այդ «պատմական խնդիրը» լուծող իշխանություն մտնել: Կարճ ասած՝ պրիմիտիվ մարդիկ, որոնք 0 պատկերացում ունեին արտաքին հարաբերություններից, դիվանագիտական աշխատանքից:

Իրենց փողոցային պատկերացումները բերեցին պետական համակարգ, ինչի հետևանքով նաև փաստացի փլուզեցին բանակցային գործընթացը, ծաղրեցին բանակցային գործընթացում հիմնական խաղացողներին, օրինակ` հայտարարելով, թե ոչ մի բանակցություն չկա, այլ ընդամենը քննարկումներ են: Այդ ծաղրանքը հանգեցրեց նրան, որ միջնորդները սկսեցին վարկաբեկվել: Եթե նախկինում միջնորդների վարկաբեկման հարցը փորձում էին լուծել Թուրքիան և Ադրբեջանը, ապա դրան միացավ նաև Փաշինյանը: Վերջինս ակամայից նպաստեց թուրքերի և ադրբեջանցիների նպատակների իրականացմանը: Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ադրբեջանը հայտարարի, թե դիվանագիտական լուծում այլևս չկա, ու այդպիսով իրենք ռազմական լուծման համար լեգիտիմ հիմք ստացան: Սա է խնդիրը: Հիմա իրենք, կոպիտ ասած, կեղտի տակ են մնացել ու տակից դուրս գալու համար սկսում են զբաղվել մանիպուլ յացիաներով ու խաբեություններով: Այսինքն, ասում են, թե մինչև իրենց բանակցային գործընթացում արդեն իսկ շատ ծանր վիճակ էր: Այս պարագայում էլ ուրիշ ի՞նչ պետք է ձևակերպեն իրենց կողմից ամբողջ գործընթացը տապալելու իրողությունը: Այս իշխանությունից միայն խաբեությունն է մնացել, որն այնքան ակնհայտ է»:

Անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, ու խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշվածը բացառող հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Այս հարցում, հակադրություն, իհարկե կա, բայց հակադրության արդյունքն է կարևոր: Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել այս հարցի շուրջ, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանը միջանցքների հարցում ավելի շատ քաղաքական գործընթաց է փորձում իրականացնել և փորձում է այդ հարցում շահագրգռել Ռուսաստանին: Իսկ հայկական կողմը փաստացի ոչ այդքան քաղաքական տրամաբանությամբ է շարժվում. այսինքն, փորձում է ներքին լսարանի համար այնպիսի խնդիր լուծել, որպեսզի հետո, այսպես ասած, տակը չմնա: Ավելի հստակ՝ այս պարագայում ՀՀ այսօրվա իշխանության տրամաբանությունը կրկին ու բացառապես ներքին լսարանի համատեքստում է»:

Անդրադառնալով սահմանազատման, սահմանագծման, ինչպես նաև ապաշրջափակման հարցերի շուրջ հնարավոր ու արդեն առկա բանակցություններին ու գործընթացներին՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Հայկական կողմը պարտված կողմ է, և այս իմաստով պետք չէ մեզ համար դրական գործընթացների իլ յուզիաներ ունենալ: Բանակցությունների ժամանակ Հայաստանը լուրջ հաղթաթուղթ չունի, որովհետև պարտվել է պատերազմում: Դասական քաղաքագիտական սկզբունքներ կան, ըստ որի, եթե երկիրը պարտվում է պատերազմում, դիվանագիտական դաշտում հաջողություն ունենալ չի կարող: Այսօր Ադրբեջանը փորձում է դիվանագիտական ճակատում քաղաքական ձևակերպումներով ամրագրել իր հաղթանակը, փորձում է իր խնդիրներն ակտիվ լուծել: Մենք ամեն դեպքում այլ հարցադրում կարող ենք անել՝ խնդիրը դիտարկելով պատմական իրողությունների համատեքստում:

Օրինակ՝ 1994 թվականին, երբ պատերազմում հաղթեցինք, ինչո՞ւ մեր հաղթաթղթերը չօգտագործեցինք դիվանագիտական դաշտում: 1994-1998 թվականներին խայտառակությամբ էինք զբաղված դիվանագիտական ճակատում, դրա համար էլ այդ ժամանակվա 4 տարին անիմաստ կորցրեցինք, ավելին՝ ստացանք նաև Լիսաբոն: Մինչդեռ 1998-ից հետո, երբ իշխանությունը փոխվեց, ճիշտ է՝ ուշացած, բայց կարողացան դիվանագիտական ճակատում բեկում մտցնել՝ օգտագործելով հաղթած կողմ լինելու փաստը: Սա օրինակ է, թե ինչ է նշանակում լավ ու վատ իշխանություն: Ամեն ինչ պետք է վերլուծվի պատմական իմաստով ու տեսանկյունից, մինչդեռ լուրջ վերլուծություն չի արվում. այստեղ ևս ամեն ինչ անձնական, կենցաղային մակարդակի վրա է վերլուծվում, դրա համար հասարակությունը մեծամասամբ ապակողմնորոշված է մնում այս երևույթների շուրջ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию