Թուրքիայում վթարվել է հայաստանցիների տեղափոխող ավտոբուսը. ԱԳՆ
ОБЩЕСТВОՍտամբուլից Երեւան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանեւրի պատճառով:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել Ստամբուլից արեւելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում:
Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք հոգի ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Ուղեւորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ: Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչեւ այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, եւ բոլոր ուղեւորները կտեղափոխվեն Հայաստան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



