Ամերիկացի 25-ամյա երաժիշտը մահացել է խորհրդավոր հանգամանքներում
ЛАЙФԱմերիկացի 25-ամյա երաժիշտ Չարլզ Ինգալսը, ով ավելի հայտնի է CharlestheFirst բեմական անունով, մահացել է խորհրդավոր հանգամանքներում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինգալսին մահացած են գտել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի իր հյուրանոցային համարում: Ոստիկանությունը նախապես նշել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ներկայում սպասվում են դիահերձման և թունաբանական հետազոտություններ:
Չարլզ Ինգալսը Կալիֆոռնիայում բնակվող էլեկտրոնային երաժշտության կոմպոզիտոր և պրոդյուսեր էր: Նա EDM կոլեկտիվի երեք անդամներից մեկն էր` Lab Group անունով:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



