Ինչպես 100 տարի առաջ ,այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը. Էդուարդ Շարմազանով
БЛОГԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ինչպես 100 տարի առաջ ,այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։
Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։
Մի կողմից հայտարարում ես ,որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է,իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։
Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները։
Հայաստանի ե՜ւ իշխանությունը ,ե՜ւ էլիտաները պետք է կողմնորոշվեն,թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։
Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բեւեռի,բայց խաղեր տալ Արեւմուտքի հետ՝ընդդեմ քո իսկ դաշնակցի։
Անհնար է առավոտյան եւ ցերեկը ռուսների հետ դաշնակցել,երեկոյան ՝ չինացիների,իսկ գիշերը՝ «անկողինը կիսել» ամերիկացիների հետ։
Ասել եւ ասում եմ՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը,այլ պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ։
Դա է պահանջում մեր պետական շահը։
Իսկ բոլոր նրանք ,ովքեր դեմ են այս բանաձեւին ակամայից կողմ են թուրքերի հետ մերձեցմանը բոլոր առումներով։
Ակնհայտ փաստ է՝ Արեւմուտքի նավերի չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
3
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
4
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
5
Устроили клоунаду чтобы удержаться у власти



