Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը մեզ համար անընդունելի է.. Վրաստանի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕ«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 3 + 3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է», - Վրաստանի Հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից։
Գերատեսչությունը սրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակներով։
«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը 3+3 տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է այսպես կոչված` 3 + 3 ձեւաչափի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը ներկա չի լինի 3 + 3 ձեւաչափով հանդիպմանը։