Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Լոկալ ու գլոբալ խնդիրներ, նաև քաղաքական ճնշում գործադրելու միջոց». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանային իրավիճակը վերջին շրջանում կրկին լարվել է: Օրերս Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին գործել հայ-ադրբեջանական սահմանի արևել յան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը կրկին զոհ ու վիրավոր ունի: Թե ի՞նչ խնդիր է այս պահին լուծում թշնամին, Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի կարծիքով, հարցին կարող ենք անդրադառնալ երկու մասով:

«Խնդիրը կարող ենք դիտարկել գլոբալ և լոկալ համատեքստում: Լոկալ մակարդակում լուծվող խնդիրների տեսանկյունից նպատակը նախ՝ տեղային դիրքերի բարելավումն է՝ լինի Գեղարքունիքի մարզի հատվածում՝ Վերին Շորժայում, թե Սյունիքի հատվածում: Երկրորդ լոկալ նպատակը հենց այդ տեղերում մեր պաշտպանական համակարգը հնարավորինս հյուծելն ու ջլատելն է: Իսկ եթե ավելի գլոբալ տեսանկյունից նայենք, այս ամենը նաև քաղաքական ճնշում գործադրելու գործիք է: Բացի այդ, ուշադիր նայենք այն հատվածներին, ուր թշնամին ընթացող տարվա մայիսից ամրացել է ՀՀ տարածքում: Այս իմաստով, եթե ապագայում Հայաստանը որոշի ռազմական գործողություններ սկսել կորցրած տարածքները հետ բերելու համար, ապա բավականին անհարմար սկզբնական կետ է ունենալու: Այսինքն, մի դեպքում, օրինակ՝ Կապանը ավտոմատի ուղիղ նշանառության տակ է հայտնված: Մյուս դեպքում էլ իրենց համար ամենախոցելի տեղը Քարվաճառի հատվածն է, որտեղ, կախված բնակլիմայական պայմաններից ու ռելիեֆներից, իրենք լոգիստիկ խնդիրներ են ունենալու: Վերին Շորժայի եղած գրունտային ճանապարհը մեզանից կտրելը որոշ չափով մեղմելու է այդ խնդիրը»,- «Փաստի» հետ զրույցում ասաց վերլուծաբանը:

Նա շեշտեց, որ տեղեկատվական դաշտում առկա վիճակը, հատկապես անվտանգային հարցերի շուրջ դաշտ նետվող հոսքերն ու մեծ խնդիրները սովորական դարձնելու փորձերը ևս պատահական չեն:

Ռ. Նազարյանի խոսքով, այդ ամենը տեղավորվում է այս իշխանության ավելի քան երեք տարվա կառավարման տրամաբանության մեջ ու արվում է միտումնավոր: Վերլուծաբանը հավելեց՝ բաց աղբյուրներում, պաշտոնական լրահոսում առկա որևէ տեղեկատվություն չի հուշում մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելուն համարժեք կամ հակադրվող գործողության մասին:

«Փաստն այն է, որ մայիսից ՀՀ տարածք ներխուժած թշնամին դեռ ՀՀ տարածքում է: Ավելին՝ մայիսից մինչև հիմա ՀՀ տարածքում դիրքային բարելավումներ է արել, գերիներ է վերցրել, շարունակում են նաև զինվորներ զոհվել: Բացի այդ, փաստ է նաև այն, որ անցնող տարվա նոյեմբերից հետո ունեինք պաշտպանության նոր բնագիծ, որի կահավորման մասին խոսելը ևս ավելորդ է:

Այսինքն, կա՛մ չկա, կա՛մ այնքան զավեշտալի է, որին բարելավում անվանելը շատ բարդ է: Ընդհանուր առմամբ, առկա են հստակ փաստեր առ այն, որ իսկապես ծառացած լուրջ խնդիրներ կան, բայց չկան դրանց լուծումները: Այս իրողությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները բացարձակապես անկարող են անվտանգային մարտահրավերներին ադեկվատ լուծումներ տալ: Մի քանի օրինակ կարող ենք բերել, որոնց դեպքում խնդիրները հնարավոր կլիներ լուծել բացառապես մեր կողմի քայլերի միջոցով: Խոսքը մեզանից կախված որոշումների ու լուծումների մասին է, որոնք այդպես էլ չընդունվեցին ու չկատարվեցին: Ու այս իմաստով ամենահասարակ օրինակը հենց նոյեմբերի 9-ից հետո պաշտպանության նոր բնագծերը կահավորելու անհրաժեշտության մասին է: Դիրքապահը պետք է տարրական պայմաններ ունենա իր մարտական հերթապահությունը իրականացնելու համար, բայց այդ ամենը, կարծես, չկա»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Նազարյանը հավելեց, որ այս ամբողջ իրողությունների պայմաններում դժվար է դրական քողի տակ դիտարկել նաև ապաշրջափակման հնարավոր գործընթացը: «Կա թշնամի պետություն, որը քեզ հաղթել է պատերազմում: Այդ պետությունն ունի նաև դաշնակից, որն, առանց չափազանցնելու, դեռևս ԽՍՀՄ տարիներին այդ նույն թշնամուն հնարավորինս ամեն ինչով աջակցում էր: Թուրքիան տարածաշրջանում հզոր ու մեծ խաղացող է, ու այս տեսանկյունից լավ ակնկալիքներ դժվար է ունենալ: Բացի այդ, գումարենք նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Դրույթների մի մասը չի կատարվել առ այսօր ու չի կատարվել հենց Ադրբեջանի կողմից: Այսինքն, գործ ունենք պետության հետ, որը հնարավոր ամեն ինչ պոկում է, հնարավոր ամեն ինչ փորձում է չտալ: Խոսքն այն ամենի մասին է, ինչը պետք է հենց մերը լիներ: Այս պայմաններում ապաշրջափակումից լավ բան ակնկալելն անիմաստ է»,-նշեց վերլուծաբանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию