Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպե՞ս են Ֆրանսիայի նախագահի թեկնածուները «փրկելու Հայաստանը». «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Ֆրանսիայի նախագահի թեկնածուները շտապում են Հայաստան այցելել» վերնագրով հոդվածում գրում է, որ տեղեկություններ են հայտնվել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էրիկ Զեմմուրն ու Վալերի Պեկրեսսը մտադիր են «մոտ օրերս» իրենց առաջին նախընտրական այցը կատարել Հայաստան։ Ֆրանսիական մամուլը պնդում է, որ Ֆրանսիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բաց նամակ են գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրան նույնպես հրավիրել են այցելել Հայաստան։ Ավելի վաղ Երևանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հայտարարել էր, որ Մակրոնը «շատ ուրախ կլինի այցելել Երևան, սակայն օրը դեռ որոշված չէ»։

Ենթադրվում է, որ եթե նման այց կայանա, ապա այն կհամընկնի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Ընտրությունների օրացույցն ու ավանդույթները Մակրոնին թույլ են տալիս չշտապել։ Սպասվում է, որ նա իր ծրագրերի մասին կհայտարարի դեկտեմբերի 21-ին, երբ կդառնա 44 տարեկան։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2022 թվականի ապրիլի 10-ին, և դժվար է ասել՝ արդյո՞ք Մակրոնը մինչև այդ ժամկետը ժամանակ կունենա իր ծրագրերն իրականացնելու համար։

Այնուամենայնիվ, Ֆրանսիայում նախընտրական իրավիճակը միշտ էլ իր բարդ դրաման է ունենում։ Առնվազն քառասուն քաղաքական գործիչ արդեն իսկ հայտնել է Ելիսեյան պալատի պատմական բնակարաններում հաստատվելու ցանկության մասին։ Սակայն քարոզարշավին պաշտոնապես միանալու համար դիմորդներից յուրաքանչյուրը պետք է մինչև 2022 թվականի փետրվարի 26-ը ապահովի առնվազն 500 քաղաքային ավագանու անդամի և քաղաքապետի աջակցություն։ Թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա միայն մարտի 11-ին։ Այստեղից էլ կարելի է անել առաջին եզրահանգումը. Զեմմուրն ու Պեկրեսսը Հայաստանում կհայտնվեն առանց նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակի։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Զեմմուրն առաջին փուլում կարող է հույս դնել միայն 15%-ի վրա, իսկ ահա Պեկրեսսի ցուցանիշները «սայթաքուն» են և արագ փոփոխվող։

Ենթադրվում է, որ նա առաջին փուլում կարող է զբաղեցնել երկրորդ տեղը, հարցումները երկրի ներկայիս ղեկավարին են տալիս առաջին տեղը։ Երկրորդ եզրահանգումն այն է, որ Զեմմուրի և Պեկրեսսի համար նախընտրական արշավի մի մասի «փոխանցումը» Հայաստան, որպես օտար հարթակ, հիմնականում միջոց է Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ և տնտեսապես հզոր 500 հազարանոց հայկական սփյուռքի ձայները շահելու համար: Դա՝ միայն նեղ իմաստով։ Իսկ ընդհանրապես, լայն իմաստով, նրանք կփորձեն հանդես գալ որպես «Մեծ մերձավոր արևելքում քրիստոնեության շահերի պաշտպանների» դրոշակակիրներ «ֆրանսիական գավառականության» հագուստը իրենց վրայից շպրտելու համար։

Երրորդ եզրահանգումն այն է, որ Ֆրանսիայի քաղաքական դաշտի աջ և ձախ թևերում մոլեգնող գաղափարաքաղաքական ճգնաժամի բոլոր նշանները կտեղափոխվեն հայկական կամրջի վրա։ Ի վերջո, Զեմմուրն ու Պեկրեսսը ցույց կտան այն փաստը, որ Մակրոնը «կորցրել է Կովկասը», իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «կորցրել է Փարիզը» Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ վերջինս իրեն չի պահել այնպես, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր Երևանում։ Այս առումով Զեմմուրն ու Պեկրեսսը փաստարկներ ունեն քննադատելու Մակրոնի քաղաքականությունը թե՛ ընդհանրապես Անդրկովկասում, թե՛ մասնավորապես Հայաստանի առնչությամբ։ Նախկինում ֆրանսահայերը վրդովված էին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի «դավաճանությունից», այժմ «տարակուսած» են Մակրոնի քաղաքականությունից, որը միայն հայտարարություններ է անում։

Բայց կոնկրետ ի՞նչ կարող է տալ Երևանին իր տարածքում իրագործվող ֆրանսիական ինտրիգը, մանավանդ, որ Հայաստանը ընկղմված է միաժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ զինված և քաղաքական երկարատև առճակատման մեջ և կարիք ունի խաղաղ հանգստի պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ զարգացման և նախատեսվող արդիականացման քաղաքականության իրականացման։ Ի վերջո, կան ուժեր, և ոչ միայն արտաքին, որոնք իրենց շահերից ելնելով՝ փորձում են երկիրը առաջին ճակատագծում պահել։ Շուտով Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավը կանցնի, կլինի հանգիստ, իսկ Հայաստանը կշարունակի մնալ «իր շահերով և նախկին աշխարհաքաղաքական հարթությունում»։

Զեմմուրը, որին արդեն անվանում են «ֆրանսիական Թրամփ», օրինակ՝ հայտարարել է «Ֆրանսիան փրկելու» և «Բրյուսելի կողմից խլված ինքնիշխանությունը նրան վերադարձնելու» մտադրության մասին։ Ումի՞ց և, որ ամենակարևորն է, ինչպե՞ս է նա մտադիր «փրկել Հայաստանը»։ Ճիշտ է, խնդրի մյուս կողմն էլ կա. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Փաշինյանի և արևմտահայ սփյուռքի հարաբերություններում ճգնաժամային երևույթներ են սկսել ի հայտ գալ՝ պայմանավորված նրա նոր տարածաշրջանային քաղաքականությամբ։ Վարչապետը սկսել է կորցնել իր նախկին աջակցությունը, և այժմ փորձում են նրա համար խնդիրներ ստեղծել՝ հորիզոնում պահելով պոտենցիալ ներդրումները, որպես խայծ։

Փորձագետների կարծիքով, դա նկատելի է դարձել այն ժամանակ, երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական սփյուռքի լոբբին, բացառությամբ Ֆրանսիայի, առեղծվածային պատճառներով չի աջակցել Փաշինյանին՝ ցույց տալով նրա հայտարարած քաղաքական ուղղության հեռանկարի նկատմամբ հույսի բացակայությունը։ Այժմ, երբ Ադրբեջանի հետ պատերազմը տանուլ է տրվել, սփյուռքը լիակատար հիասթափություն է ապրում, վստահության կորուստ է ապրում և մեղադրում է Հայաստանի իշխանության թե՛ ներկա, թե՛ նախկին ղեկավարներին։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են Զեմմուրն ու Պեկրեսսը գնում Երևան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха