Ռոման հաղթեց Սպեցիային․ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
СПОРТԻտալական Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Սպեցիային» և երկու անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը։
Հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացել է Քրիս Սմոլինգը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում հռոմյան թիմի առավելությունը կրկնապատկել է Ռոջեր Իբանյեսը։ 62-րդ րոպեին հյուրերը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն «Սպեցիայի» ալբանացի հարձակվող Ռեյ Մանայի գոլի դրվագում գլխավոր մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել։
Հանդիպման վերջին վայրկյաններին էլ «Ռոման» մնացել է 10 հոգով․ թիմի 18-ամյա գանացի հարձակվողը 94-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրել է 28-ի և բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ շրջանցելով «Յուվենտուսին» լրացուցիչ ցուցանիշներով։
«Սպեցիան» շարունակում է զբաղեցնել 17-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 12 միավոր։