Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է կառուցել
МЕЖДУНАРОДНОЕՀՀ և Ադրբեջանի սահմանին` Զանգելանի շրջանում, սահմանային նոր հրամանատարական կետ է բացվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«ՀՀ հետ սահմանին` Զանգելանի շրջանի տարածքում, կայացել է նոր սահմանային հրամանատարական կետի բացումը: Բացման արարողությունից հետո ստուգվել են զորամասերի ու ստորաբաժանումների` մարտական պատրաստության բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները, տեղի է ունեցել հանդիպում սահմանապահ մարտական կետերում ծառայություն իրականացնող սահմանապահների հետ, կատարվել է զինծառայողների կենցաղային և մարտական, ծառայողական պայմանների ստուգում»,- ասված է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այս տարի Ադրբեջանի պետական սահմանի անվտանգության ապահովման համար ստեղծվել է Պետական սահմանապահ ծառայության 19 զորամաս և 104 սահմանապահ-մարտական կետ: