Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Որ դեպքում է Վահան Խաչատրյանը հրաժարվում հագուստ կարելուց

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնի դիզայներների հետ հարցազրույցները: Վահան Խաչատրյան անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև արդեն մեր երկրի սահմաններից դուրս: Նա այն դիզայներն է, ում մինչ օրս համեմատում են Dolce and Gabbanay-ի հետ, իսկ նա այդ համեմատությանն ունի իր պատասխանը։ Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այստեղ։

- Դուք մեր այն դիզայներներից եք, ով շատ լավ տիրապետում է նաև ոճաբանիմասնագիտությանը, Ձեր ցուցադրությունները միշտ աչքի ընկնող են,ֆոտոսեսիաները՝ պրոֆեսիոնալ, լավ մտածված: 
 
- Այն, ինչ Հայաստանում է տեղի ունենում, դրանով զբաղվում եմ անձամբ ես: Եթե նայեք Կիևի ցուցադրությունները, դրանք բավականին պարզ են, քանի որ կա ընդունված ֆորմատ, չնայած դիզայների յուրաքանչյուր ցանկություն հնարավոր է իրականացնել, բայց, հաշվի առնելով, որ ես մեկնում եմ երեք-չորս օրով, դեկորների մասին մտածելն իրոք անիմաստ է։ Հետո՝ գրաֆիկն այնպիսին է, որ շատ ազատ ժամանակ չի լինում: Եթե նայեք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ի ժամանակ արված լուսանկարները, որոնք սպիտակ ֆոնի վրա են, կերևա միայն հագուստը, այսինքն այն, ինչի համար մարդիկ գալիս են իրականում: Հայաստանում ցուցադրությունն իրադարձություն է, մարդիկ ուզում են երկար ժամանակ անցկացնել միջոցառմանը, հետևաբար դու նրանց պետք է հյուրասիրես, երաժշտություն ապահովես, սկզբում և վերջում կոկտեյլ առաջարկես, որովհետև նրանք չեն հասկանա, եթե գան, տասը րոպե նայեն և գնան: Իսկ Կիևում մարդիկ գալիս են, նայում են, հետո գնում, սուրճ են խմում, որպեսզի մասնակցեն մեկ այլ ցուցադրության: Նրանց պետք չեն ո՛չ դեկորացիաներ, ո՛չ հյուրասիրություն, քանի որ նրանք եկել են հագուստները նայելու:

 

- Եղե՞լ է, որ ցուցադրությունից անմիջապես հետո գնեն Ձեր հագուստներից։
 
- Հայաստանում եղել է, որովհետև ես վաճառում էի հագուստը, դրսում ես չեմ վաճառում: Հիմա, երբ մենք գնում ենք արտերկիր՝ ցուցադրության, այդ զգեստները մեզ դեռ պետք են գալիս, այլ ցուցահանդեսներին ենք ներկայացնում։ Այս տարի, օրինակ, գնացինք Միլան և Փարիզ, հրավերն իտալական «Vogue»-ի կողմից էր, նրանք ամբողջ աշխարհից ընտրել էին վեց երիտասարդների, որոնցից մեկն էլ ես էի: Դեռ երկու տարի առաջ ես մասնակցության հայտ էի ուղարկել, այն ժամանակ չպատասխանեցին, և ես զայրացա, որ իմ հայտն անտեսվեց: Զանգում էի, գրում, ոչ մի պատասխան չէին տալիս, սակայն այնպես ստացվեց, որ այս տարի հենց իրենք գրեցին: Երբ ցուցահանդեսին կախում ես քո հագուստները, ամբողջ աշխարհից գալիս են ամենամեծ սուպերմարկետների գնորդները և պատվերներ են տալիս: Այդպես էլ ստացվեց իմ հագուստների վաճառքն Իտալիայում:
 
- Վահան, լինո՞ւմ են դեպքեր, երբ հաճախորդը գա և ցանկանա, որ կարեք հայտնիդիզայների որևիցե հագուստ: Ինչպե՞ս եք վարվում այդ ժամանակ։
 
- Ոչ թե լինում են դեպքեր, այլ մեծ մասամբ հենց այդպես էլ լինում է. բնականաբար, մենք չենք կարում այդ զգեստը: Հաճախորդների մեծ մասը չի հասկանում, որ այն հագուստը, որը տեսնում են մոդելի վրա, այդպիսին չի լինի նրանց դեպքում, և իմ պարտականություն է նրանց դա բացատրել: Եթե ինչ-որ զգեստ հավանում են, կարելի է կարել նույն ոճի մեջ, բայց իրենց կառուցվածքին հարմար: Օրինակ՝ կարող են հիսուն հոգի միանգամից գալ նույն հարսի զգեստի նկարով, քանի որ դա է նորաձև, ես բոլորին նախ ասում եմ, որ դուք առաջինը չեք, և զգեստն արդեն իսկ օրիգինալ չէ, որքան էլ որ սիրուն լինի. եթե բոլորը դա են ուզում, այն արդեն հետաքրքիր չէ:

- Իսկ «haute couture» ասվածը Ձեր մոտ գործո՞ւմ է։
 
- Այն, ինչ ցուցադրության ժամանակ է ներկայացվում, հնարավոր է՝ երկու-երեք հատ կարվի, իսկ այն, ինչ կարվում է պատվերով, երկրորդ տարբերակը չի ունենում։ Եթե մարդը գալիս է, ինչ-որ բան է գնում, մենք ասում ենք, որ Դուք առաջին գնորդը չեք, երբեք չի լինում, որ, ասենք, թե դա միակն է, և միայն Դուք եք հագնելու: Բնականաբար, պատվիրված զգեստներն ավելի թանկ են, քան մեր հավաքածուի հագուստները:
 
- Վահան, դաշտում կան երիտասարդ դիզայներներ, ովքեր և՛ համարձակ են, և՛փորձում են իրենց քայլերն անել նորաձևության ոլորտում: Արդյո՞ք հետևում եքնրանց աշխատանքներին:
 
- Գիտե՞ք՝ երիտասարդների խնդիրն այսօր համացանցն է: Ես սկսել եմ աշխատել 15 տարեկանից, դրանից երիտասարդ տարիքում դժվար թե ինչ-որ մեկն աշխատեր Հայաստանի պայմաններում։ Այն ժամանակ այդ աշխատանքը չէր արվում նրա համար, որ Ինստագրամում տեղադրվեր և լայքեր հավաքեր, ես պարզապես ուզում էի այդ աշխատանքն անել և վերջ: Իմ առաջին ցուցադրությունն արել եմ երեսուն տարեկանում, երբ զգացի, որ պատրաստ եմ հավաքածու ցուցադրելու, իսկ այսօր ինչ-որ տասնութ տարեկան չավարտածներ կան, որ տասը հատ շոր են կարել և դա համարում են հավաքածու: Գուցե այս դարում դա այդպես է, ես չգիտեմ, համենայնդեպս, կա ճանապարհ, որ պետք է անցել, հասունանալ, պատրաստ լինել, նոր կարողանալ կարևոր քայլ անել: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում երիտասարդներին, բայց հույս ունեմ՝ ովքեր ինչ-որ բան սկսել են, կպահեն մինչև վերջ, քանի որ սկսելը շատ հեշտ է, պետք է հետևել նորաձևության ռիթմին, իսկ Հայաստանի պայմաններում չկա ինդուստրիա: Ես փորձում եմ հետևել իմ կանոններին, ես փորձում եմ հետևել դրսում ընդունված կանոններին և դրանցով առաջ շարժվել:

- Զրույցի վերջում ուզում եմ՝ պարզապես ամփոփեք 2015 թվականը, ինչպիսի՞ն էրայն Ձեզ համար: 
 
- Մեր աշխատանքը ցիկլային է, այսինքն՝ տարին երկու անգամ ամեն ինչ կրկնվում է, գրեթե ամեն տարի սպասում եմ Նոր տարուն, որ տասը օրով գնամ հանգստանալու: Ես շատ եմ ճամփորդում, բայց բոլորին թվում է, թե ես գնում եմ շրջագայելու, այնինչ ես մեկնում եմ աշխատանքի բերումով: Այս անգամ հունվարի 8-ին կվերադառնամ, քանի որ պետք է պատրաստվեմ փետրվարին կայանալիք «Mercedes-Benz Kiev Fashion Days»-ին: Նորաձևությունն այնպիսի բան է, որ չես կարող չաշխատացնել, չես կարող կանգ առնել, այս ռիթմին պետք է հետևես, բայց շատերը չեն էլ ցանկանում թաթախվել այս ամենի մեջ: Երբ ես երկու տարի առաջ եկա Հայաստան, գիտեի, որ դրա մեջ մտնելու եմ և պատրաստ եմ դրան, իսկ դա նշանակում է, որ լիքը բան զոհաբերում ես` անձնական կյանք, ընկերներ, ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ, որովհետև գոնե առաջին երկու տարին դու դա պետք է այնքան անես, ընկնես այդ հունի մեջ, որ հետագայում ամեն ինչ ինքնըստինքյան ստացվի:  

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%