Միշելը ուղիղ կապ է ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, իսպանական El Pais-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական հանձնաժողովի և անձամբ նախագահ Շառլ Միշելի գործունեությունը։ Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, նրա նախաձեռնությունն աշխատում է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ ստեղծելու Հարավային Կովկասում կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



