Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կարևորելով» ինստիտուտների կայացածությունը՝ իշխանությունները գործնականում քայքայել ու շարունակում են փլուզել դրանք. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում իշխանական քարոզչամեքենայի կողմից շատ է շրջանառվում այն թեզը, թե պետական ինստիտուտները չեն կայացել, դրա համար էլ չկարողացանք արդյունավետ կերպով դիմագրավել հակառակորդին ու պարտվեցինք։ Հատկանշական է, որ այս թեման շատ հստակ առաջ է տանում հենց Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ նա ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը կատարած ֆեյսբուքյան գրառման, ապա նաև դրան հաջորդող գրառման մեջ հատուկ ընդգծում էր պետական ինստիտուտների կայացածության կարևորությունը։

Տպավորություն է առաջանում, թե այսպիսի մոտեցման արդյունքում իշխանությունները փորձում են պարտության մեղքը բարդել առանձին պետական կառույցների վրա, բայց նախ և առաջ պետք է տեսնենք, թե ինչ ունեինք Փաշինյանի իշխանությունից առաջ և ինչ ունենք արդեն նրա պաշտոնավարման օրոք։ Այս հարցում տեղին է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի օգոստոսին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ներկայացնելով 2014 թ.-ին կազմված մի գաղտնի զեկույց, հավաստիացնում էր, թե վաղուց գտնվում ենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի վիճակում։

Այդ զեկույցը ներկայացնելու ընթացքում Փաշինյանն ընդգծում էր, թե իրավիճակն այնպիսին է, որ իրենք պետք է Հայաստանում զրոյից ստեղծեն ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ: Թերևս նա այսպիսի քարոզչական քայլով փորձում էր խտացնել գույները հետագայում իրեն արդարացնելու համար։ Խնդիրն այն է, որ ՀՀ-ն ունեցել է բավականին կայացած պետական ինստիտուտներ, որոնք քիչ թե շատ գործել են, կոնկրետ խնդիրներ են լուծել, սակայն Փաշինյանի իշխանության գալուց սկսվեց դրանց քայքայման գործընթացը, իսկ հատկապես պատերազմից հետո եղած համակարգն ընդհանրապես փլուզվեց։

Օրինակ՝ այնպես չէ, որ Փաշինյանի պաշտոնավարումից առաջ դատական համակարգում թերություններ ու խնդիրներ չկային, բայց քպական իշխանությունները հոնքն ուղղելու տեղն աչքն էլ հանեցին։ Ամեն ինչ արեցին դատարաններին ճնշելու ու իրենց խամաճիկը դարձնելու համար։ Դա էլ բավական չէր, կոնկրետ արշավ սկսեցին ՍԴ դատավորների դեմ ու դատական համակարգը փորձեցին վերածել ինքնուրույնությունից զուրկ ամորֆ զանգվածի։ Իշխանությունները նույնպիսի գործելակերպով առաջնորդվեցին նաև ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական ինստիտուտի՝ բանակի հետ։ Նրանք հետևողականորեն թիրախավորեցին զինվորականներին, սպաներին ու պատերազմի բովով անցած մարդկանց։

Փոխանակ աշխատանքներ տանեին զինված ուժերում առկա թերությունները շտկելու, համակարգն ավելի ամրացնելու համար, հանրության աչքում հատուկ վարկաբեկման արշավ ձեռնարկեցին բանակի դեմ, թե այնտեղ միայն «թալանչիներ» են հավաքված, անգամ զինվորների ներքնաշորի հարցը չի լուծվում, և այդպես շարունակ։ Հիմա էլ նուրբ ձևով պարտության մեղքը գցվում է բանակի ու զինվորականների վրա՝ ամենատարբեր մեթոդներով ու թեմաներով՝ սկսած սպառազինությունից մինչև վախկոտության, հակառակորդին չդիմադրելու մեղադրանքներ։ Այս ամենից հետո արդեն պարզ է, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ կարող է լինել պաշտպանական կառույցում։ Ուստի այսպիսի իրավիճակում, երբ պաշտպանական համակարգը շարունակում են քանդել, այն կրկին զրոյական կետից կառուցելու անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման ինստիտուտներին, որոնք որոշ ինքնուրույնություն ունեին, ապա մեծամասամբ խոշորացման ու ճնշումների արդյունքում վերածվեցին քաղաքականացված ու խամաճիկային կառույցների։

Այսինքն՝ այսուհետ ՏԻՄ համակարգը տեղական բնակչության շահերը ներկայացնելու ու խնդիրները լուծելու իր առաքելությունն իրականացնելու փոխարեն դառնում է հերթական իշխանական դեկորացիան, քանի որ համայնքապետը չի կարող ինքնուրույն որևէ քայլ անել։ Իշխանությունները նույն ձևով քայքայեցին պետական կառավարման համակարգի մեջ մտնող մյուս ինստիտուտները՝ պատահական մարդկանց նշանակելով պատասխանատու պաշտոնների։ Եվ պետական կառույցները կոնկրետ առաքելություն իրականացնելու փոխարեն դարձան քայլականների աշխատանքի տեղավորման գործակալություններ։ Այս ամենի արդյունքում է, որ այսօր, օրինակ՝ ԱԳՆ-ն, որը մյուս ինստիտուտների համեմատ ավելի պրոֆեսիոնալի համբավ ուներ, վերածվել է «կաղ բադիկի»։

Իսկ սրան զուգահեռ իշխանությունները նախաձեռնեցին անտրամաբանական փոխատեղումներ, որոշ նախարարությունների ու պետական կառույցների օպտիմալացում, իսկ մյուս կողմից էլ՝ անտրամաբանական ուռճացված կառույցների ստեղծում։ Կարճ ասած՝ իշխանություններն այս երեքուկես տարվա ընթացքում հետևողականորեն այնպիսի քայլեր ձեռնարկեցին, որ պետությունը, պետական ինստիտուտները թուլանան, իսկ հանրության ուշադրությունը կենտրոնանա մասկիշոուների, ատելության գեներացման ու պոպուլիզմի վրա, դրա համար էլ թուլացավ Հայաստանի դիմադրողականությունը և պարտություն կրեցինք, և, եթե այսպես շարունակվի, նորից ենք պարտություն կրելու։ Պետականաշինության նոր գործընթաց է անհրաժեշտ, բայց դրա համար նախ պետք է նորմալ, հայրենասեր, աշխատող, երկրի ու պետության շահերը վեր դասող իշխանություն ունենալ: Հիմա չունենք...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха