Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մենք խնդրում ենք, իսկ Թուրքիան պահանջում է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները փոխադարձ «դրական ազդակներ» ստանալու մասին են հայտարարում: Պաշտոնապես, ըստ էության, չհերքվեց նաև Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ հանդիպելու Փաշինյանի ցանկության վերաբերյալ տեղեկությունը: Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն, դրական գնահատելով այս քայլը, հաստատեց տեղեկությունը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, մինչ անդրադառնալը վերջին զարգացումներին, «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ իրականում դրական ազդակներ բացառապես Հայաստանից են եղել։ «Թուրքիայից մենք որևէ դրական ազդակ չենք տեսել: Ավելին՝ այս առումով հետընթաց կա: Այսինքն, եթե նախկինում Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջում էր հանձնել ազատագրված շրջաններից գոնե մեկը, հիմա այդ խնդիրը չկա։ Այժմ պահանջում է ավելին, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Բացի այդ, մատնանշում է նաև Ադրբեջանի հետ քայլերը համաձայնեցնելու մասին, մինչդեռ նախինում նման դրույթ առաջ չէր քաշում՝ Ադրբեջանն այդ համատեքստում չկար: Իսկ իրականում կան անտրամաբանական պահանջներ, որոնցով չեն սահմանափակվելու։Այսինքն, եթե տրամադրես միջանցք, կպահանջեն Ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում։ Գուցե դրանից հետո էլ ասեն՝ «Ծիծեռնակաբերդը փակեք», «Արարատ անունը փոխեք», «զինանշանը հանեք» ու այսպես շարունակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միայն միամիտները կարող են կարծել, թե Թուրքիայի դիրքորոշումներում դրական ազդակներ կան:

Բացասական համարելով Էրդողանի հետ հանդիպելու ցանկությունը՝ նա հավելեց. «Մենք հիմա այն վիճակում չենք, որ այս փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում ցանկանանք։ Նախկինում ֆուտբոլային խաղը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի սկիզբ դարձավ, և այդ ժամանակ իրավիճակն այլ էր։Այդ փուլում մենք շատ լավ դիրքում էինք: Խոսքը նաև երկրի տնտեսության, նաև մեր բանակի մասին է։ Հիմա շատ վատ դիրքում ենք գտնվում ոչ միայն նշված ուղղություններով, այլև հասարակությունն է բարոյալքված ու պառակտված։ Հիմա բավականին այլ է իրավիճակը, ու այժմ, ավելի քան երբևէ, չպետք է ցանկանայինք խնդրել Թուրքիային մեզ հետ հարաբերությունները լավացնել։ Մինչդեռ հիմա ուղիղ ձևով խնդրում ենք Թուրքիային մեզ հետ հարաբերությունները կարգավորել: Ես միշտ եմ ասել, որ, առհասարակ, երկու հարևան երկրները պետք է լավ հարաբերություններ ունենան: Մեր դեպքում, սակայն, մենք խնդրում ենք, իսկ Թուրքիան պահանջում է։ Տեսնելով, որ Թուրքիան պահանջում է, ու այդ պահանջները միայն ավելանում են, մենք, միևնույնն է, շարունակում ենք խնդրել»:

Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանն ու ՀՀ ԱԳՆ հաստատմանը՝ թուրքագետը շեշտեց. «Եթե նշվածին նախորդող գործընթացները չլինեին, շատերի համար գուցե տպավորություն ստեղծվեր, թե Թուրքիան դրական քայլ է անում։ Վերջին հայտարարության մեջ, սակայն, նշվում է, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։ Այսինքն՝ կրկին նախապայման։ Ստացվում է, մի երկրի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են այլ երկրի հետ հարաբերություններով: Այստեղ դրական որևէ հանգամանք չկա՝ հաշվի առնելով թե՛ նախկին պահանջները, թե՛ հենց այդ հայտարարության երկրորդ պարբերությունը: Իսկ թե ինչ կլինի, կախված է նրանից, թե ստվերում մեր և Թուրքիայի իշխանություններն ինչի շուրջ են խոսել: Բացի այդ, եթե արդեն բանագնացներ նշանակելու մասին են խոսում, սա վկայում է այն մասին, որ մինչ այս արդեն ինչ-ինչ հարաբերություններ ու շփումներ են եղել: Իսկ թե արդեն ի՞նչ խնդրի շուրջ, ի՞նչ զոհողությունների, ինչի զիջման գնով են որոշումներ կայացվելու, այլ հարց է»:

Ա. Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայի՝ հարաբերությունները կարգավորելու նախկին փորձն այս տեսանկյունից շատ կարևոր է ու խոսուն, ինչից իշխանությունները պետք է հետևություններ անեն։ «Թուրքիան կարող է ամեն պահի ամբողջ գործընթացը սառեցնել։ Թեկուզ եթե այսօր որոշվի, որ վաղը սահմանները բացվում են, և ինքն արդեն Հայաստանից կորզած զիջումներ ունենա, հաջորդ օրն ինչ-որ խնդիրների պատճառով կարող է կրկին ամեն ինչ ելման կետի բերել։ Օրինակ՝ կարող է Ադրբեջանն ասի՝ Հայաստանը կրակեց, Թուրքիան էլ կարող է ասել՝ միջադեպը պետք է հետաքննվի, ու փակի սահմանները: Նման իրավիճակի ականատես ենք եղել 1993 թվականին, երբ հայկական ուժերի կողմից Քարվաճառն ազատագրելուց հետո Թուրքիան փակեց սահմանը ՀՀ-ի հետ: Ամեն պահի Թուրքիան կարող է ելման կետի գնալ, ու մենք կկորցնենք այն, ինչն արդեն զիջել ենք Թուրքիային։ Սա իշխանությունները կուրորեն չեն ուզում տեսնել ու փոխարենն անհասկանալի ձևով ու ամեն գնով փորձում են կարգավորել հարաբերությունները։ Մինչդեռ ոչ թե ամեն գնով, այլ ուղղակի պետք է կարգավորել հարաբերություններն առանց ՀՀ-ի և հայության շահերը վնասելու, որոնց թվում՝ տնտեսական, հասարակական, նաև ազգային անվտանգության գործոնները»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию